E-mail: info@adr.am
Web: www.threecrownsllp.com
Արբիտրաժ և Մեդիացիա,
Միջազգային մասնավոր իրավունք և միջազգային առևտրային գործարքներ,
Կորպորատիվ և առևտրային հարաբերություններ,
Հեռահաղորդակցության և մտավոր սեփականության իրավունք,
Աշխատանքային իրավունք,
Ընտանեկան իրավունք (Մեդիացիա)
Ճանաչված է որպես միջազգային մասնավոր իրավունքի ոլորտում հայաստանյան առաջատար մասնագետներից մեկը: Ավելի քան 20 գիտական հոդվածների հեղինակ է, որոնք տպագրված են Հայաստանում, Ռուսաստանում և Իտալիայում: Մ. Մանուկյանը նաև հրատարակել է «Միջազգային մասնավոր իրավունք և տրանսնացիոնալ կորպորացիաները. իրավական պատասխանատվության հարցեր» վերտառությամբ աշխատությունը և «ՀՀ Միջազգային մասնավոր իրավունք. Քաղաքացիական օրենսգրքի 12-րդ բաժնի գիտական և պրակտիկ մեկնաբանություններ» վերտառությամբ մենագրությունը:
Մ. Մանուկյանը ավարտել է Հարվարդի համալսարանը, Երևանի պետական համալսարանը և շարունակել ասպիրանտուրան Ռուսաստանի պետական սոցիալական համալսարանում (Մոսկվա), որտեղ պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Տրանսնացիոնալ կորպորացիաների իրավական կարգավիճակը միջազգային մասնավոր իրավունքի դոկտրինայում» թեմայով: Ավելի քան 2 տարի դասավանդել է միջազգային մասնավոր իրավունք Ռուսաստանի պետական սոցիալական համալսարանում: 2008 թվականին Մ.Մանուկյանը հանդիսացել է ՈԻՆԻԴՐՈՒԱ–ի գիտական հետազոտող Միջազգային մասնավոր իրավունքի ունիֆիկացման միջազգային ինստիտուտում (ՈԻՆԻԴՐՈՒԱ, Հռոմ):
Հանդիսանում է Հաագայի միջազգային իրավունքի ակադեմիայի, Դալասի իրավաբանների միության, Միջազգային իրավաբանների միության, Աշխատանքի միջազգային կազմակերպության և վերջերս Ջեյմս ընկերության (JAMS) Վայնսթայն ծրագրի կրթաթոշակակիր: Նա վերապատրաստվել է վեցամսյա դասընթացների շրջանակներում` կազմակերպությունների միավորումների և ձեռքբերումների ու միջազգային արբիտրաժի ոլորտներում Անգլիայի և Ուելսի իրավաբանական համալսարան-քոլեջում: Մ.Մանուկյանը տարբեր երկրներում մասնակցել է ավելի քան 15 միջազգային դասընթացների, ելույթ է ունեցել կոնֆերանսներում և տարբեր իրավաբանական ֆորումներում:
Նարինեհ Հագոբյան
Քեյս մենեջեր
ԷյԴիԱր Փարթներս ՍՊԸ
Մեդիացիայի, Արբիտրաժի
և Վեճերի Այլընտրանքային
Լուծման Ծառայություններ
Բաղրամյան 44, բն. 6
Երևան 0019,
Հայաստանի Հանրապետություն
Հեռ.: +374 98 88 1720
Էլ. փոստ: info@adr.am
Կայք: www.adr.am
Արբիտրաժ;
Միջազգային մասնավոր իրավունք;
Միջազգային առևտրային գործարքներ;
Բանկային իրավունք;
Միջազգային ֆինանսներ
Նարինեհ Հագոբյան
Քեյս մենեջեր
ԷյԴիԱր Փարթներս ՍՊԸ
Մեդիացիայի, Արբիտրաժի
և Վեճերի Այլընտրանքային
Լուծման Ծառայություններ
Բաղրամյան 44, բն. 6
Երևան 0019,
Հայաստանի Հանրապետություն
Հեռ.: +374 98 88 1720
Էլ. փոստ: info@adr.am
Կայք: www.adr.am
Մեդիացիա,
Պայմանագրեր,
Ընտանեկան իրավունք,
Աշխատանքային իրավունք
Ադելաիդա Բաղդասարյանը միացել է ԷյԴիԱր Փարթներսին 2015 թվականի հունիս ամսին որպես հաշտարար: Տիկին Բաղդասարյանը կրթությունը ստացել է նախ Երևանի պետական համալսարանում` ավարտելով այն 1996 թվականին, այնուհետև ուսումը շարունակել է Հայաստանի ամերիկյան համալսարանում` 2007 թվականին ստանալով համեմատական իրավական ուսմունքների մագիստրոսի կոչում և, վերջապես, 2015 թ.-ին Հարվարդի համալսարանի իրավունքի դպրոցում` ստանալով իրավաբանության մագիստրոսի կոչում:
Ադելաիդա Բաղդասարյանը մասնագիտական վերապատրաստումներ է անցել Կորպորատիվ կառավարման, Քաղաքային կայուն զարգացման, Դրամաշնորհների և կոոպերատիվ համաձայնագրերի մոնիթորինգի, Դրամաշնորհների կառավարման էթիկայի, Միջազգային մարդասիրական իրավունքի և այլ ոլորտներում:
Նախկինում աշխատել է Երևանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատանը որպես Քաղաքական ծրագրերի օգնական և զեկույցներ է տրամադրել քաղաքական և տնտեսական զարգացման, արտաքին աջակցության, կառավարման և կոռուպցիայի հետ կապված խնդիրների վերաբերյալ; համակարգել և իրավաբանական աջակցություն է տրամադրել Հայաստանում Միացյալ Նահանգների կողմից իրականացվող բոլոր ծրագրերին; լուծել է Միացյալ Նահանգների աջակցության ծրագրեր իրականացնող գործընկերների և գործակալությունների խնդիրները` կապված հարկերի և մաքսատուրքերի հետ` համագործակցելով Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի և արդարադատության սեկտորի հետ; հանդիսացել է դեսպանատան զարգացման ծրագրերի առաջնային կոնտակտային անձ:
Նարինեհ Հագոբյան
Քեյս մենեջեր
ԷյԴիԱր Փարթներս ՍՊԸ
Մեդիացիոն և Վեճերի Այլընտրանքային
Լուծման Ծառայություններ
Բաղրամյան 44, բն. 6
Երևան 0019,
Հայաստանի Հանրապետություն
Հեռ.: +374 98 88 1720
Էլ. փոստ: info@adr.am
Կայք: www.adr.am
Մեդիացիա և հաշտարարություն;
Աշխատանքային իրավունք և զբաղվածություն;
Սոցիալական ապահովության ոլորտ;
Հարկային իրավունք
Ճանաչված է որպես աշխատանքային իրավունքի և զբաղվածության ոլորտի հայաստանյան առաջատար մասնագետներից մեկը: Ավելի քան 10 գիտական հոդվածների և հրապարակումների հեղինակ է: Մասնակցել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի և սույն ոլորտում մի շարք օրենքների մշակմանը և զգալի ներդրում ունի աշխատանքային օրենսդրության բարեփոխման բնագավառում: Ներկայումս աշխատում է աշխատանքային օրենսգրքի բարեփոխման ծրագրի վրա: Տարբեր միջազգային և ազգային հարթակներում հանդես է եկել աշխատանքային իրավունքի և զբաղվածության խնդիրների վերաբերյալ ելույթներով:
Ա. Սարգսյանը տնտեսագիտության թեկնածու է: 2007 թ.-ին ավարտել է Աշխատանքի իրավունքի Եվրոպական համալսարանը (Ֆրանսիա, Գերմանիա): 2002 թ.-ից դասավանդում է աշխատանքային և սոցիալական իրավունք Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի «Կառավարման և գործարարության» ամբիոնում, իսկ 2007թ.-ից` նաև ՀՀ պետական կառավարման ակադեմիայի իրավագիտության ամբիոնում: 2004 թ-ից պարոն Սարգսյանը Ինֆորմատիկայի գծով կադրերի որակավորման բարձրացման և վերապատրաստման պետական ինստիտուտի «Հանրային ծառայության կառավարում» ամբիոնի վարիչ է:
1996 թ.-ին հիմնադրել է «Մարդ և աշխատանք» երկշաբաթաթերթը` հանդիսանալով նաև վերջինիս գլխավոր խմբագիրը, որը ժամանակի միակ պարբերականն էր աշխատանքային հարաբերությունների և դրանց կարգավորման բնագավառում:
Նարինեհ Հագոբյան
Բաղրամյան 44, բն. 6
Երևան 0019,
Հայաստանի Հանրապետություն
Մեդիացիա;
Աշխատանքային իրավունք
Արմեն Սարգսյանը միացել է ԷյԴիԱր Փարթներս ընկերությանը 2015 թ.-ի սեպտեմբեր ամսին որպեսհաշտարար: Պարոն Սարգսյանը 2002թ.-ից մինչ 2007թ.-ը սովորել է Հայաստանի պետականտնտեսագիտական համալսարանի կառավարման ֆակուլտետում, իսկ 2012թ.-ից սովորում է Հայաստանի ամերիկյան համալսարանում` արդյունաբերական ճարտարագիտության և համակարգերի կառավարման ծրագրի մագիստրատուրայում: 2015թ.-ից հանդիսանում է նաև Երևանի պետական համալսարանի կառավարման ֆակուլտետի ասպիրանտ:
2006թ.-ին Իտալիայի Թուրին քաղաքում մասնակցել է Միացյալ Ազգերի Կազմակերպության «Աշխատանքի միջազգային ստանդարտները և զբաղվածության հավասարությունը՝ ըստ սեռերի բաշխվածության» աշխատանքային ծրագրին:
2005թ-ից մինչ օրս աշխատում է Գործք ընկերությունում որպես գլխավոր տնօրեն և դասախոս: 2010թ.-ից Մաստեր Սթայլ ուսումնական կենտրոնում աշխատում է որպես գլխավոր հաշվապահ և դասախոս, որտեղ անցկացնում է աշխատանքային և հարկային օրենսդրությունների, աշխատանքային օրենսդրության և կադրային հաշվապահության կիրառման վերաբերյալ դասախոսություններ: