ԿՈՆՏԱԿՏՆԵՐ


ԷյԴիԱր Փարթներս ՍՊԸ
Մեդիացիայի, Արբիտրաժի
և Վեճերի Այլընտրանքային
Լուծման Ծառայություններ
 

Բաղրամյան 44, բն. 6

Երևան 0019,

Հայաստանի Հանրապետություն


Հեռ.: +374 98 88 1720
Էլ. փոստ: info@adr.am
Կայք: www.adr.am

Մեդիացիոն ծառայություններ

Մեդիացիայի գործընթաց սկսելու համար հարկավոր է կողմերից որևէ մեկի նախաձեռնությունը, որի համար հարկավոր է կապ հաստատել ԷյԴիԱր Փարթներս ընկերության հետ:  Մեդիացիա անցակցնելու համաձայնություն ստանալուց հետո կողմերը ԷյԴիԱր Փարթներս ընկերության հետ կնքում են համաձայնություն` մեդիացիոն ծառայություններ մատուցելու վերաբերյալ: Եթե այլ բան նախատեսված չէ Կողմերի համաձայնությամբ, ԷյԴիԱր Փարթներս ընկերությունը նշանակում է մեդիատր` ընկերության ընթացակարգին համապատասխան: Մեդիատր նշանակելուց և համաձայնություն ձեռք բերելուց հետո նշանակվում է օր և ժամ` մեդիացիոն գործընթացն իրականացնելու համար: Եթե այլ բան նախատեսված չէ Կողմերի համաձայնությամբ, ապա մեդիացիան անց է կացվում ԷյԴիԱր Փարթներս ընկերության գրասենյակում: 

 

Մեդիացիայի գործընթացի արդյունքում համաձայնություն ձեռք բերելու դեպքում` Կողմերը կնքում են վեճի լուծման վերաբերյալ մեդիացիոն համաձայնութուն:

 

Մեդիացիայի արժեքը սահմանվում է երկու ձևով` ժամավճար կամ օրավճար: Կողմերը իրենց ցանկությամբ կարող են ընտրել ինչպես ժամավճարի, անպես էլ օրավճարի ձևը: Մեդիացիոն վարձատրության առաջին երկու ժամը կազմված է հիմնական վճարից, որից հետո յուրաքանչյուր մինչև մեկ ժամի համար կգանձվի հավելյալ վճար: Ամբողջական օրվա մեդիացիայի դեպքում մեդիատրը պարտավոր է նիստը անցկացնել մինչև տվյալ օրվա ավարտը` անկախ ժամաքանակից: Եթե այլ բան նախատեսված չէ Կողմերի համաձայնությամբ, ապա մեդիացիոն վարձատրությունը բաշխվում է կողմերի միջև հավասարաչափ:

 

ԷյԴիԱր Փարթներս ընկերության կողմից հաճախ իրականացվում են հատուկ ծրագրեր, որոնց շրջանակներում մեդիացիոն ծառայության արժեքը էապես տարբերվում է սովորականից: Ներկա պահին ևս գործում է Հատուկ ծրագիր, որի շրջանակներում մեդիացիայի առաջին երկու ժամը արժե 5.000 /հինգ հազար/ ՀՀ դրամ, իսկ դրանից հետո մեդիացիոն վարձատրությունը կկազմի յուրաքանչյուր մինչև մեկ ժամի համար` 5.000 /հինգ հազար/ ՀՀ դրամ: Հավելյալ տեղեկություններ Հատուկ ծրագրի վերաբերյալ կարող եք գտնել այստեղ: