Կոնտակտներ

Նարինեհ Հագոբյան

Քեյս մենեջեր

 

ԷյԴիԱր Փարթներս ՍՊԸ

Մեդիացիոն և Վեճերի Այլընտրանքային

Լուծման Ծառայություններ

 

Բաղրամյան 44, բն. 6

Երևան 0019,

Հայաստանի Հանրապետություն


Հեռ.: +374 98 88 1720

Էլ. փոստ: info@adr.am

Կայք: www.adr.am

Մասնագիտացում

Մեդիացիա և հաշտարարություն;

Աշխատանքային իրավունք և զբաղվածություն;

Սոցիալական ապահովության ոլորտ;

Հարկային իրավունք

Արթուր Սարգսյան, տ.գ.թ.

Ճանաչված է որպես աշխատանքային իրավունքի և զբաղվածության ոլորտի հայաստանյան առաջատար մասնագետներից մեկը: Ավելի քան 10 գիտական հոդվածների և հրապարակումների հեղինակ է: Մասնակցել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի և սույն ոլորտում մի շարք օրենքների մշակմանը և զգալի ներդրում ունի աշխատանքային օրենսդրության բարեփոխման բնագավառում: Ներկայումս աշխատում է աշխատանքային օրենսգրքի բարեփոխման ծրագրի վրա: Տարբեր միջազգային և ազգային հարթակներում հանդես է եկել աշխատանքային իրավունքի և զբաղվածության խնդիրների վերաբերյալ ելույթներով:


Ա. Սարգսյանը տնտեսագիտության թեկնածու է: 2007 թ.-ին ավարտել է Աշխատանքի իրավունքի Եվրոպական համալսարանը (Ֆրանսիա, Գերմանիա): 2002 թ.-ց դասավանդում է աշխատանքային և սոցիալական իրավունք Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի «Կառավարման և գործարարության» ամբիոնում, իսկ 2007 թ.-ից` նաև ՀՀ պետական կառավարման ակադեմիայի իրավագիտության ամբիոնում: 2004 թ-ից պարոն Սարգսյանը Ինֆորմատիկայի գծով կադրերի որակավորման բարձրացման և վերապատրաստման պետական ինստիտուտի «Հանրային ծառայության կառավարում» ամբիոնի վարիչ է: 


1996 թ.-ին հիմնադրել է «Մարդ և աշխատանք» երկշաբաթաթերթը` հանդիսանալով նաև վերջինիս գլխավոր խմբագիրը, որը ժամանակի միակ պարբերականն էր աշխատանքային հարաբերությունների և դրանց կարգավորման բնագավառում:


1992-1994 թթ.-ին պարոն Սարգսյանը զբաղեցրել է Երևանի զբաղվածության կենտրոնի տնօրենի պաշտոնը: 1992-1994 թթ., ինպես նաև 1998-2006 թթ. զբաղեցրել է ղեկավար պաշտոններ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում: 1996 թ.-ից Զբաղվածության աջակցության «Գալիք» ՀԿ-ի նախագահն է: Ներկայումս պարոն Սարգսյանը հանդիսանում է նաև «Մաստեր Սթայլ» ընկերության տնօրեն և «Գործք» իրավատեղեկատվական ամսագրի գլխավոր խմբագիր, ինչպես նաև 2011 թ.-ից Աշխատանքի իրավունքի պաշտպանի (հաշտարարի) գրասենյակի ղեկավար (նախկինում` «Գալիք» ՀԿ):


Աշխատանքի իրավունքի պաշտպանի (հաշտարարի) գրասենյակի շրջանակներում պարոն Սարգսյանը ծավալում է զգալի գործունեություն աշխատանքային վեճերի հաշտեցման բնագավառում և 2012 թ.-ից հանդիսանում է ԷյԴիԱր Փարթներսի մեդիատրների թիմի անդամ:  


Անձնական հետաքրքրություններ` ընթերցանություն, այգեգործություն, շախմատ

Լեզուներ` հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն (բառարանի օգնությամբ)

Ամուսնացած է, ունի երեք երեխա:

Վերադառնալ