ԿՈՆՏԱԿՏՆԵՐ


ԷյԴիԱր Փարթներս ՍՊԸ

Մեդիացիայի, Արբիտրաժի

և Վեճերի Այլընտրանքային

Լուծման Ծառայություններ

 

Բաղրամյան 44, բն. 6

Երևան 0019,

Հայաստանի Հանրապետություն


Հեռ.: +374 98 88 1720

Էլ. փոստ: info@adr.am 

Կայք: www.adr.am

Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն

Մեր ընկերությունը մշտապես հաշվի է առնում հասարակության շահերը և պատասխանատվություն է կրում հասարակության  վրա իր գործունեության ազդեցության համար:


ԷյԴիԱր Փարթներս ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը արտահայտվում է նրանում, որ մենք օգնում ենք կողմերին լուծել վեճը հնարավորինս արագ, որը նրանք չէին կարող լուծել` օգտագործելով իրենց իրավունքների պաշտպանության դատական մեխանիզմները: Արդյունքում տեղի է ունենում ինչպես ժամանակի, այնպես էլ ֆինանսական տնտեսում, որը նրանք կարող են օգտագործել իրենց սեփական զարգացման համար: Այսպիսով, տեղի է ունենում  ինչպես կողմերի, այնպես էլ ողջ հասարակության բարօրության բարելավում:


ԷյԴիԱր Փարթներս ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության հիմնական ուղղություններն են.

  • կրթական ծրագրերի իրականացում,
  • բնակչության որոշ խավերին անվճար հիմունքներով մեդիացիոն ծառայությունների  տրամադրում,
  • բարեգործական ծրագրերի իրականացում, 
  • մեդիացիայի փիլիսոփայության ներդրում և տարածում բնակչության տարբեր հատվածներում: