ԿՈՆՏԱԿՏՆԵՐ


ԷյԴիԱր Փարթներս ՍՊԸ
Մեդիացիայի, Արբիտրաժի
և Վեճերի Այլընտրանքային
Լուծման Ծառայություններ

 

Բաղրամյան 44, բն. 6

Երևան 0019,

Հայաստանի Հանրապետություն


Հեռ.: +374 98 88 1720

Էլ. փոստ: info@adr.am 

Կայք: www.adr.am

Մեդիացիայի դասընթացներ

 

Մեդիացիայի դասընթացները մեծ հետաքրքրություն են ներկայացնում իրավաբանների և գործարարների համար, ովքեր ցանկանում են պահպանել իրենց գործարար հարաբերությունները և տեղափոխել դրանք նոր հարթություն: Մեդիացիայի դասընթացների մասնակիցները հնարավորություն կունենան ստանալ տեսական և գործնական գիտելիքներ մեդիացիայի` որպես վեճերի լուծման այլընտրանքային մեթոդի վերաբերյալ: 


Դասընթացների ընթացքում կդիտարկվեն մեդիացիայի հասկացությունը և սկզբունքները, տարբեր մոտեցումները մեդիացիայում, կառուցվածքը և նպատակը, ինչպես նաև առավելությունները և թերությունները վեճերի լուծման այլ մեթոդների, մասնավորապես` դատարանի և արբիտրաժի նկատմամբ: Նաև կքննարկվեն այն գործոնները, որոնք ազդում են մեդիացիայի հաջող անցկացման վրա, ինչպես նաև մեդիացիայի առանձնահատկությունները և փուլերը: 


Դասընթացների ժամանակ կդիտարկվի մեդիատրի` որպես մեդիացիայի հիմնական սուբյեկտներից մեկի դերը, պահանջները, որոնք ներկայացվում են մեդիատրի նկատմամբ և նրա լիազորությունները: Դասընթացների մասնակիցները հնարավորություն կստանան գործնական  վարժությունների ժամանակ ուսանել  մեդիացիայի հմտությունները և տեխնիկան:


Մեր ընկերության մասնագետները ստացել են արտասահմանյան կրթություն և վերապատրաստվել ԱՄՆ-ում, Իտալիայում և այլ երկրներում անցկացվող մի շարք հեղինակավոր դասընթացների շրջանակներում և ունեն վեճերի այլընտրանքային լուծման մեթոդների վերաբերյալ դասընթացների անցկացման բազմամյա փորձ:


Մեդիացիայի դասընթացի ծրագրի տևողությունն է ընդհանուր 10 ժամ:

 

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմեք ԷյԴիԱր Փարթներս ընկերության գրասենյակ` հետևյալ հեռախոսոահամարով` +374 98881720, կամ էլ.փոստով` info@adr.am: