ԿՈՆՏԱԿՏՆԵՐ


ԷյԴիԱր Փարթներս ՍՊԸ

Մեդիացիայի, Արբիտրաժի

և Վեճերի Այլընտրանքային

Լուծման Ծառայություններ

 

Բաղրամյան 44, բն. 6

Երևան 0019,

Հայաստանի Հանրապետություն

 

Հեռ.: +374 98 88 1720

Էլ. փոստ: info@adr.am 

Կայք: www.adr.am

Բանակցություններ

 

Բանակցությունները մեր ամենօրյա կյանքի անբաժանելի մասն են: Յուրաքանչյուր օր մենք բոլորս համաձայնության ենք գալիս այս կամ այն հարցի շուրջ: Չնայած դրան` բանակցությունների ճիշտ վարումը բավականին խրթին գործընթաց է:


Գործնական բանակցություններ վարելը գործարար հաղորդակցության հիմքն է, և այդ պատճառով այդքան կարևոր է վարժվել դրանց անցկացման մարտավարությանը: ԷյԴիԱր Փարթներս ընկերությունը պարբերաբար անց է կացնում բանակցությունների վերաբերյալ դասընթացներ, որոնց ընթացքում Դուք կսովորեք բանակցություններ վարելու տեխնիկան և կհասնեք ցանկալի արդյունքների: Մեր ընկերության մասնագետները ստացել են արտասահմանյան կրթություն և վերապատրաստվել ԱՄՆ-ում, Իտալիայում և այլ երկրներում անցկացվող մի շարք հեղինակավոր դասընթացների շրջանակներում և ունեն վեճերի այլընտրանքային լուծման մեթոդների վերաբերյալ դասընթացների անցկացման բազմամյա փորձ:


Բանակցությունների դասընթացի մասնակիցները կստանան տեսական և գործնական գիտելիքներ բանակցություններ վարելու հիմունքների վերաբերյալ, ցանկացած իրավիճակում կկարողանան բարձրացնել բանակցելու արդյունավետությունը, կտիրապետեն բանակցելու տեխնիկային և մեթոդներին, որոնք կօգնեն ընտրել բանակցելու ճիշտ ռազմավարություն և մարտավարություն, ինպես նաև հնարավորություն կտան ապրոբացիայի ենթարկել իրենց գիտելիքները դասընթացների ընթացքում իրականացվող գործնական վարժությունների շրջանակներում: Դասընթացի ծրագիրը ներառում է նաև խմբակային բանակցությունների ուսուցում, ինչպես նաև հեռախոսային և էլեկտրոնային փոստով բանակցություններ վարելու հմտություններ:


Բանակցությունների դասընթացների մասնակցությամբ Դուք կկարողանաք հմտորեն վարել ձեր գործնական բանակցությունները այսօրվա բիզնեսում և լուծել առօրյա գործնական խնդիրները` բարելավելով Ձեր հաղորդակցվելու հմտությունները: Բանակցությունների դասընթացի ծրագրի տևողությունն է ընդհանուր 10 ժամ:


Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել ԷյԴիԱր Փարթներս ընկերության գրասենյակ` հետևյալ հեռախոսահամարով`+ 374 98881720, կամ էլ.փոստով` info@adr.am: