ԿՈՆՏԱԿՏՆԵՐ


ԷյԴիԱր Փարթներս ՍՊԸ
Մեդիացիայի, Արբիտրաժի
և Վեճերի Այլընտրանքային
Լուծման Ծառայություններ
 

Բաղրամյան 44, բն. 6

Երևան 0019,

Հայաստանի Հանրապետություն


Հեռ.: +374 98 88 1720
Էլ. փոստ: info@adr.am
Կայք: www.adr.am

ԷյԴիԱր Կենտրոնի տիպային համաձայնագրեր

 

Եթե Դուք ցանկանում եք համոզված լինել, որ վեճերի առաջացման դեպքում դրանք կլուծվեն արդյունավետ, կոնֆիդենցիալ և մատչելի ձևով, ԷյԴիԱր Փարթներսը խորհուրդ է տալիս Ձեր պայմանագրում ներառել մեդիացիայի միջոցով վեճերի լուծման ստորև առաջարկվող պայմանագրային դրույթը:    


ԷյԴիԱր Փարթներսի կողմից առաջարկվող մեդիացիայի և արբիտրաժի վերաբերյալ համաձայնություններ

Սույն Պայմանագրի կնքման, կատարման կամ մեկնաբանման, ինչպես նաև խախտման, դադարման կամ անվավերության հետ կապված ցանկացած վեճ (այսուհետ` «Վեճ») պետք է լուծվի մեդիացիայի միջոցով՝ ԷյԴիԱր Փարթներս ՍՊԸ-ի ԷյԴիԱր Կենտրոնի կողմից` համաձայն ԷյԴիԱր Կենտրոնի Մեդիացիայի և Արբիտրաժի Կանոնների: Կողմերը համաձայնում են մեդիացիային մասնակցել բարեխղճորեն և ընդունում են մեդիացիայի ընթացքում և/կամ մեդիացիայի արդյունքում ձեռք բերված ցանկացած համաձայնություն: Եթե այլ բան նախատեսված չէ Կողմերի համաձայնությամբ, մեդիացիայի անցկացման վայրն է հանդիսանում Երևան քաղաքում (ՀՀ) գնտվող ԷյԴիԱր Կենտրոնի գրասենյակը: Մեդիացիայի լեզուն [հայերենն] է: Եթե որևէ պատճառով հնարավոր չէ Վեճը մեդիացիայի միջոցով լուծել 45 օրվա ընթացքում, յուրաքանչյուր Կողմ իրավունք ունի դիմել Հայաստանի Հանրապետության իրավասու դատարան:
 
Պայմանագրում ներառվող Արբիտրաժային համաձայնություն
Սույն Պայմանագրի կնքման, կատարման կամ մեկնաբանման, ինչպես նաև խախտման, դադարման կամ անվավերության հետ կապված ցանկացած վեճ (այսուհետ` «Վեճ») պետք է վերջնականորեն լուծվի արբիտրաժի միջոցով ԷյԴիԱր Փարթներս ՍՊԸ-ի ԷյԴիԱր Կենտրոնի կողմից` համաձայն ԷյԴիԱր Կենտրոնի Մեդիացիայի և Արբիտրաժի Կանոնների («ԷյԴիԱր Կանոններ»): Կողմերը պարտավորվում են կատարել և ենթարկվել վերոհիշյալ ԷյԴիԱր Կանոններին: Արբիտրաժը կիրականացվի [մեկ արբիտրի] / [երեք արբիտրների] կազմով` ընտրված համաձայն վերոհիշյալ Կանոնների: Արբիտրաժի վայրը` [քաղաք Երևան, Հայաստանի Հանրապետություն], արբիտրաժի լեզուն` [հայերեն]: ԷյԴիԱր Կանոնների համաձայն իրականացված արբիտրաժի վճիռը վերջնական է, պարտադիր և կիրառման ենթակա Կողմերի կողմից և պարտադիր կատարման համար կարող է հանձնվել ցանկացած իրավասու դատարան:

Անկախ արբիտրաժային համաձայնություն
Ա) Կողմերը համաձայնում են, որ սույն համաձայնագրի «Բ» մասում հակիրճ սահմանված վեճը այսուհետև հանձնվում է ԷյԴիԱր Փարթներս ՍՊԸ-ի ԷյԴիԱր Կենտրոնին` արբիտրաժի միջոցով լուծման համար` համաձայն ԷյԴիԱր Կենտրոնի Մեդիացիայի և Արբիտրաժի Կանոնների («ԷյԴիԱր Կանոններ»): Կողմերը պարտավորվում են կատարել և ենթարկվել վերոհիշյալ ԷյԴիԱր Կանոններին: Արբիտրաժը կիրականացվի [մեկ արբիտրի] / [երեք արբիտրների] կազմով` ընտրված համաձայն վերոհիշյալ Կանոնների:  Արբիտրաժի վայրը` [քաղաք Երևան, Հայաստանի Հանրապետություն], արբիտրաժի լեզուն` [հայերեն]: ԷյԴիԱր Կանոնների համաձայն իրականացված արբիտրաժի վճիռը վերջնական է, պարտադիր և կիրառման ենթակա Կողմերի կողմից և պարտադիր կատարման համար կարող է հանձնվել ցանկացած իրավասու դատարան:

Բ) ԷյԴիԱր Կենտրոնին հանձնված վեճն է` ------------------------------------


Մեդիացիոն-Արբիտրաժային Համաձայնություն
Սույն Պայմանագրի կնքման, կատարման կամ մեկնաբանման, ինչպես նաև խախտման, դադարման կամ անվավերության հետ կապված ցանկացած վեճ (այսուհետ` «Վեճ») պետք է լուծվի մեդիացիայի միջոցով ԷյԴիԱր Փարթներս ՍՊԸ-ի ԷյԴիԱր Կենտրոնի կողմից` համաձայն ԷյԴիԱր Կենտրոնի Մեդիացիայի և Արբիտրաժի Կանոնների («ԷյԴիԱր Կանոններ»): Կողմերը համաձայնում են մեդիացիային մասնակցել բարեխղճորեն և ընդունում են մեդիացիայի ընթացքում և/կամ մեդիացիայի արդյունքում ձեռք բերված ցանկացած համաձայնություն: Եթե այլ բան նախատեսված չէ Կողմերի համաձայնությամբ, մեդիացիայի անցկացման վայրն է հանդիսանում Երևան քաղաքում (ՀՀ) գնտվող ԷյԴիԱր Կենտրոնի գրասենյակը: Մեդիացիայի լեզուն [հայերենն] է: Եթե որևէ պատճառով հնարավոր չէ Վեճը մեդիացիայի միջոցով լուծել 45 օրվա ընթացքում, ապա այն վերջնականորեն պետք է լուծվի արբիտրաժի միջոցով ԷյԴիԱր Փարթներս ՍՊԸ-ի ԷյԴիԱր Կենտրոնի կողմից` համաձայն ԷյԴիԱր Կանոնների: Կողմերը պարտավորվում են կատարել և ենթարկվել վերոհիշյալ ԷյԴիԱր Կանոններին: Արբիտրաժը կիրականացվի [մեկ արբիտրի] / [երեք արբիտրների] կազմով` ընտրված համաձայն վերոհիշյալ Կանոնների: Արբիտրաժի վայրը` [քաղաք Երևան, Հայաստանի Հանրապետություն], արբիտրաժի լեզուն` [հայերեն]: ԷյԴիԱր Կանոնների համաձայն իրականացված արբիտրաժի վճիռը վերջնական է, պարտադիր և կիրառման ենթակա Կողմերի կողմից և պարտադիր կատարման համար կարող է հանձնվել ցանկացած իրավասու դատարան: