ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
ԷյԴիԱր Փարթներս ՍՊԸ
Մեդիացիայի, Արբիտրաժի
և Վեճերի Այլընտրանքային
Լուծման Ծառայություններ
Բաղրամյան 44, բն. 6
Երևան 0019,
Հայաստանի Հանրապետություն
Հեռ.: +374 98 88 1720
Էլ. փոստ: info@adr.am
Կայք: www.adr.am
Լինելով առաջին ընկերությունը Հայաստանում, որը տրամադրում է ծառայություններ մեդիացիայի և վեճերի լուծման այլընտրանքային այլ ձևերի ոլորտում, մենք առաջնորդվում ենք հետևյալ սկզբունքներով.
Որակ. Մեր ընկերության հիմնական նպատակն է բավարարել հաճախորդների պահանջմունքները` ապահովելով մեդիացիայի անցկացման բարձր որակ: Իր աշխատանքում ԷյԴիԱր Փարթներս ընկերությունը շեշտը դնում է առավելագույն դրական արդյունքի հասնելու վրա:
Անհատական մոտեցում. Մեր ընկերությունը միշտ ձգտում է կիրառել անհատական արդյունավետ մոտեցում, որը համապատասխանում է հաճախորդների պահանջմունքներին: Մենք ստեղծում ենք այնպիսի միջավայր, որը նպաստում է վեճի լուծմանը:
Օպերատիվություն. ԷյԴիԱր Փարթներս ընկերության մասնագետները առավելագույն կարճ ժամանակում հաղթահարում են իրենց առջև դրված խնդիրները:
Պրոֆեսիոնալիզմ. Մեր ընկերության մեդիատրներն ու արբիտրները իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են, ովքեր ունեն վեճերի այլընտրանքային լուծման ոլորտում երկար տարիների աշխատանքային փորձ և բարդ վեճերի լուծման միջազգային պրակտիկա: ԷյԴիԱր Փարթներս ընկերության փիլիսոփայությունն է. որակը և պրոֆեսիոնալիզմը պետք է ուղեկցեն մեր ամեն մի գործողություն` անկախ գործերի քանակից և բարդությունից:
Կոնֆիդենցիալություն. Մեր ընկերությունը և մեդիատրները պահպանում են գաղտնիության խիստ ռեժիմ մեդիացիայի նախապատրաստման ժամանակ, մեդիացիայի անցկացման գործընթացում և դրա ավարտից հետո:
Չեզոքություն. ԷյԴիԱր Փարթներսը և մեր մեդիատրները միշտ չեզոք դիրք են զբաղեցնում և ձգտում են որևէ հաճախորդի նկատմամբ թույլ չտալ կողմնակալություն: Մեր ընկերությունում ամբողջությամբ բացառված է կոռուպցիոն ռիսկը: