Կոնտակտներ
Three Crowns LLP
Washington Harbour
3000 K Street, N.W., Suite 101
Washington, D.C. 20007-5109
 
Tel.: +1 202 540 9479

E-mail: info@adr.am

Web: www.threecrownsllp.com

Մասնագիտացում

Արբիտրաժ և Մեդիացիա,

Միջազգային մասնավոր իրավունք և միջազգային առևտրային գործարքներ,

Կորպորատիվ և առևտրային հարաբերություններ,

Հեռահաղորդակցության և մտավոր սեփականության իրավունք,

Աշխատանքային իրավունք,

Ընտանեկան իրավունք (Մեդիացիա)

Մուշեղ Մանուկյան, ի.գ.թ.

Ճանաչված է որպես միջազգային մասնավոր իրավունքի ոլորտում հայաստանյան առաջատար մասնագետներից մեկը: Ավելի քան 20 գիտական հոդվածների հեղինակ է, որոնք տպագրված են Հայաստանում, Ռուսաստանում և Իտալիայում: Մ. Մանուկյանը նաև հրատարակել է «Միջազգային մասնավոր իրավունք և տրանսնացիոնալ կորպորացիաները. իրավական պատասխանատվության հարցեր» վերտառությամբ աշխատությունը և  «ՀՀ Միջազգային մասնավոր իրավունք. Քաղաքացիական օրենսգրքի 12-րդ բաժնի գիտական և պրակտիկ մեկնաբանություններ» վերտառությամբ մենագրությունը:

 

Մ. Մանուկյանը ավարտել է Հարվարդի համալսարանը, Երևանի պետական համալսարանը և շարունակել ասպիրանտուրան Ռուսաստանի պետական սոցիալական համալսարանում (Մոսկվա), որտեղ պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Տրանսնացիոնալ կորպորացիաների իրավական կարգավիճակը միջազգային մասնավոր իրավունքի դոկտրինայում» թեմայով: Ավելի քան 2 տարի դասավանդել է միջազգային մասնավոր իրավունք Ռուսաստանի պետական սոցիալական համալսարանում: 2008 թվականին Մ.Մանուկյանը հանդիսացել է ՈԻՆԻԴՐՈՒԱի գիտական հետազոտող Միջազգային մասնավոր իրավունքի ունիֆիկացման միջազգային ինստիտուտում (ՈԻՆԻԴՐՈՒԱ, Հռոմ): 

 

Հանդիսանում է Հաագայի միջազգային իրավունքի ակադեմիայի, Դալասի իրավաբանների միության, Միջազգային իրավաբանների միության, Աշխատանքի միջազգային կազմակերպության  և վերջերս Ջեյմս ընկերության (JAMS) Վայնսթայն ծրագրի կրթաթոշակակիր: Նա վերապատրաստվել է վեցամսյա դասընթացների շրջանակներում` կազմակերպությունների միավորումների և ձեռքբերումների ու միջազգային արբիտրաժի ոլորտներում Անգլիայի և Ուելսի իրավաբանական համալսարան-քոլեջում: Մ.Մանուկյանը տարբեր երկրներում մասնակցել է ավելի քան 15 միջազգային դասընթացների, ելույթ է ունեցել կոնֆերանսներում և տարբեր իրավաբանական ֆորումներում:

 

Մ. Մանուկյանը արտոնագրված փաստաբան է: Նախկինում աշխատել է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունում որպես առաջատար իրավաբան/փաստաթղթերի իրավաբանական ձևակերպման ստորաբաժանման ղեկավար, Մոբիդրամ ընկերությունում որպես գլխավոր իրավաբան: Աշխատել է նաև Նեյշնլ Ինսթրումենթս ընկերությունում որպես զարգացող շուկաների տարածաշրջանի պայմանագրերի ղեկավար, Ռուսաստան/ԱՊՀ, Հնդկաստան, Արաբական երկրների տարածաշրջանային իրավաբան: Դասավանդել է միջազգային մասնավոր իրավունք և վեճերի այլընտրանքային լուծում Հայ-Ռուսական (Սլավոնական) և Հայաստանի ամերիկյան համալսարաններում, որտեղ ևհանդիսացել է ՌՀՀ-ի և ՀԱՄ-ի Մեդիացիոն և Արբիտրաժային կլինիկաների ղեկավարը: Մ. Մանուկյանը հանդիսանում է ԷյԴիԱր Փարթներս ընկերության հիմնադիր:

 

Մուշեղ Մանուկյանը արտոնագրված մեդիատր է, ով ունի մեդիացիայի փորձառություն տարբեր երկրներում, այդ թվում` Իտալիայում, Հունգարիայում և ԱՄՆում, իսկ վերջին հինգ տարիների ընթացքում ջանքեր է գործադրում Հայաստանում մեդիացիայի  զարգացման ուղղությամբ: Ներկայումս Մուշեղը հանդիսանում է Թրի Քրաունզ իրավաբանական ընկերության Վաշինգտոնի գրասենյակի փաստաբան։

Անձնական հետաքրքրություններ` լուսանկարչություն և ճանապարհորդություն 

Լեզուներ` հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն

Ամուսնացած է և ունի երկու դուստր:

Վերադառնալ