Կոնտակտներ

Նարինեհ Հագոբյան

Քեյս մենեջեր


ԷյԴիԱր Փարթներս ՍՊԸ

Մեդիացիայի, Արբիտրաժի

և Վեճերի Այլընտրանքային

Լուծման Ծառայություններ

 

Բաղրամյան 44, բն. 6

Երևան 0019,

Հայաստանի Հանրապետություն


Հեռ.: +374 98 88 1720

Էլ. փոստ: info@adr.am  

Կայք: www.adr.am

Մասնագիտացում

Արբիտրաժ;

Միջազգային մասնավոր իրավունք;

Միջազգային առևտրային գործարքներ;

Բանկային իրավունք;

Միջազգային ֆինանսներ 

Աիդա Ավանեսսյան, ի.գ.դ.
Ի.գ.դ. Ավանեսսյանը միացել է ԷյԴիԱր Փարթներս ընկերությանը 2013 թ.-ի մարտ ամսին որպես արբիտր և մեդիատր: Նա հանդիսանում է որպես հեղինակ իրավական պարբերականներում հրատարակված մի շարք գիտական հոդվածների և հրապարակումների, ինչպես նաև մի շարք կոնֆերանսների ժամանակ ներկայացված Իրանի իրավունքի տարբեր ասպեկտներին վերաբերող փաստաթղթերի, պայմանագրերի կազմման, տարբեր տեսակի ծրագրերի պայմանագրերի առանձնահատկությունների, ծրագրերի ֆինանսավորման, կառուցողական պայմանագրերում արբիտրաժի և արբիտրաժի ապապետականացման: Ի.գ.դ. Ավանեսսյանը Լոնդոնում հրապարակել է «Իրան-ԱՄՆ-ի Տրիբունալը գործողության մեջ (յոթ տարի արբիտրաժում)» խորագրով գիրքը, ինչպես նաև հանդիսանում է «Պայմանագրերի կազմումը՝ Անգլիայի, Ֆրանսիայի, Իրանի և Իսլամական իրավունքի համաձայն» աշխատության վերջնական խմբագիրը, որը նույնպես հրատարակվել է Լոնդոնում:

1972 թ.` համալսարանն  ավարտելուց անմիջապես հետո, Ա. Ավանեսսյանը աշխատանքի է անցել Իրանի Կենտրոնական բանկի իրավաբանական վարչությունում` միևնույն ժամանակ միանալով «Օվսիա» իրավաբանական գրասենյակներին որպես թղթակից անդամ, այնուհետև` որպես գործընկեր նույն գրասենյակներում: Տիկին Ավանեսսյանը հետագայում հանդես է եկել նաև «Թորոսսյան, Ավանեսսյան և Ընկերներ» իրավաբանական ընկերությունում որպես գործընկեր: 1996 թ.-ից ի վեր` առավել, քան 10 տարի, Ա. Ավանեսսյանը աշխատել է Մեծ Բրիտանիայի մի շարք խոշոր իրավաբանական ընկերությունների հետ` որպես իրավաբանական խորհրդատու ու ներկայումս ևս իրավաբանական խորհրդատվություն է տրամադրում վերոնշյալ իրավաբանական ընկերություններին` իր մասնագիտական ոլորտի և ունեցած փորձի շրջանակներում: Տիկին Ավանեսսյանը վեճերի այլընտրանքային լուծման և փոխադարձ համաձայնությամբ վեճերի կարգավորման ոլորտում փորձառություն է ձեռք բերել շնորհիվ Իրանի և ԱՄՆ-ի միջև պահանջատիրական հարցերով տրիբունալի (հիմնադրված 1980 թ.) շրջանակներում ունեցած փորձի: Այդ շրջանից ի վեր` մասնավորապես վերջին 20 տարիների ընթացքում Աիդա Ավանեսսյանը շարունակում է հանդես գալ որպես անկախ արբիտր և փորձագետ միջազգային առևտրային արբիտրաժներում: 

Ի.գ.դ. Ավանեսսյանը ավարտել է Թեհրանի համալսարանի իրավաբանության, ինչպես նաև քաղաքագիտության ֆակուլտետները` ստանալով բակալավրի և մագիստրոսի աստիճաններ միջազգային մասնավոր իրավունքի ոլորտում, այնուհետև շարունակել է կրթությունը Լոնդոնի համալսարանի Քինգս քոլեջում, որտեղ և պաշտպանել է իր գիտական թեզը արբիտրաժային-իրավական հարցերի շուրջ:

Տիկին Ավանեսսյանը մասնագիտացել է իրավունքի տարբեր ոլորտներում, մասնավորապես՝ նավթային և ծանր արդյունաբերությանը վերաբերող պայմանագրերի, կառուցողական պայմանագրերի, ծրագրերի պայմանագրերի իրականացման (այդ թվում նաև Buy-Back, BOT, BOOT, EPC), պայմանագրերի իրավաբանական կառավարման, ծրագրերի ֆինանսավորման, բանկային և միջազգային առևտրի ֆինանսավորման, ներդրումային և համատեղ ձեռնարկությունների, ինչպես նաև առևտրային արբիտրաժի և այլն: 
2015թ.-ից Հայաստանի ամերիկյան համալսարանում դասավանդում է «Գործարար իրավունքի հիմնահարցեր. Ծրագրերի ֆինանսավորում» առարկան:

Աիդա Ավանեսսյանի` Հայաստան վերադառնալու հիմնական նպատակներից է Հայաստանում վեճերի այլընտրանքային լուծման, մասնավորապես` մեդիացիայի և արբիտրաժի զարգացմանը նպաստելը, ինչպես նաև միջազգային փորձի ու հմտությունների խթանումը:

Անձնական հետաքրքրություններ՝ պատմություն, հնագիտություն, երաժշտություն և թատրոն
Լեզուներ՝ հայերեն, անգլերեն, պարսկերեն:
Վերադառնալ