Կոնտակտներ

Նարինեհ Հագոբյան

Քեյս մենեջեր

ԷյԴիԱր Փարթներս ՍՊԸ
Մեդիացիայի, Արբիտրաժի
և Վեճերի Այլընտրանքային
Լուծման Ծառայություններ
 

Բաղրամյան 44, բն. 6

Երևան 0019,

Հայաստանի Հանրապետություն


Հեռ.: +374 98 88 1720
Էլ. փոստ: info@adr.am  
Կայք: www.adr.am
Մասնագիտացում

 

Մեդիացիա;

Աշխատանքային իրավունք

Արմեն Սարգսյան

Արմեն Սարգսյանը միացել է ԷյԴիԱր Փարթներս ընկերությանը 2015 թ.-ի սեպտեմբեր ամսին որպեսհաշտարար: Պարոն Սարգսյանը 2002թ.-ից մինչ 2007թ.-ը սովորել է Հայաստանի պետականտնտեսագիտական համալսարանի կառավարման ֆակուլտետում, իսկ 2012թ.-ից սովորում է Հայաստանի ամերիկյան համալսարանում` արդյունաբերական ճարտարագիտության և համակարգերի կառավարման ծրագրի մագիստրատուրայում: 2015թ.-ից հանդիսանում է նաև Երևանի պետական համալսարանի կառավարման ֆակուլտետի ասպիրանտ:  

 

2006թ.-ին Իտալիայի Թուրին քաղաքում մասնակցել է Միացյալ Ազգերի Կազմակերպության «Աշխատանքի միջազգային ստանդարտները և զբաղվածության հավասարությունը՝ ըստ սեռերի բաշխվածության» աշխատանքային ծրագրին:

 

2005թ-ից մինչ օրս աշխատում է Գործք ընկերությունում որպես գլխավոր տնօրեն և դասախոս: 2010թ.-ից Մաստեր Սթայլ ուսումնական կենտրոնում աշխատում է որպես գլխավոր հաշվապահ և դասախոս, որտեղ անցկացնում է աշխատանքային և հարկային օրենսդրությունների, աշխատանքային օրենսդրության և կադրային հաշվապահության կիրառման վերաբերյալ դասախոսություններ:

 

2013թ.-ից Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ («Մատենադարան») ՊՈԱԿ-ի տնօրենի ֆինանսատնտեսական գծով խորհրդականն է: 2015թ.-ից Աութսորս ընկերության գլխավոր տնօրենն է:

 

Արմեն Սարգսյանը հանդիսանում է նաև Գալիք հասարակական կազմակերպության նախագծերի համակարգողն ու փոխնախագահը: Կազմակերպությունը իրականացնում է  աշխատանքային օրենսդրությանը և զբաղվածության ոլորտին առնչվող խորհրդատվության և պարզաբանումների տրամադրում, սոցիալական քաղաքականության հետազոտություններ, գործազուրկներին և հաշմանդամներին աշխատանքի տեղավորման ծրագրեր և այլն:

 

Ամուսնացած է, ունի մեկ որդի:

Լեզուներ` հայերեն, ռուսերեն, անգլերեն:

Վերադառնալ