Կոնտակտներ

Նարինեհ Հագոբյան

Քեյս մենեջեր

 

ԷյԴիԱր Փարթներս ՍՊԸ

Մեդիացիայի, Արբիտրաժի

և Վեճերի Այլընտրանքային

Լուծման Ծառայություններ

 

Բաղրամյան 44, բն. 6

Երևան 0019,

Հայաստանի Հանրապետություն


Հեռ.: +374 98 88 1720

Էլ. փոստ: info@adr.am 

Կայք: www.adr.am

Մասնագիտացում

    

    

Մեդիացիա,

Պայմանագրեր,

Ընտանեկան իրավունք,

Աշխատանքային իրավունք

    

    

Ադելաիդա Բաղդասարյան

Ադելաիդա Բաղդասարյանը միացել է ԷյԴիԱր Փարթներսին 2015 թվականի հունիս ամսին որպես հաշտարար: Տիկին Բաղդասարյանը կրթությունը ստացել է նախ Երևանի պետական համալսարանում` ավարտելով այն 1996 թվականին, այնուհետև ուսումը շարունակել է Հայաստանի ամերիկյան համալսարանում` 2007 թվականին ստանալով համեմատական իրավական ուսմունքների մագիստրոսի կոչում և, վերջապես, 2015 թ.-ին Հարվարդի համալսարանի իրավունքի դպրոցում` ստանալով իրավաբանության մագիստրոսի կոչում:

 

Ադելաիդա Բաղդասարյանը մասնագիտական վերապատրաստումներ է անցել Կորպորատիվ կառավարման, Քաղաքային կայուն զարգացման, Դրամաշնորհների և կոոպերատիվ համաձայնագրերի մոնիթորինգի, Դրամաշնորհների կառավարման էթիկայի, Միջազգային մարդասիրական իրավունքի և այլ ոլորտներում:

 

Նախկինում աշխատել է Երևանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատանը որպես Քաղաքական ծրագրերի օգնական և զեկույցներ է տրամադրել քաղաքական և տնտեսական զարգացման, արտաքին աջակցության, կառավարման և կոռուպցիայի հետ կապված խնդիրների վերաբերյալ; համակարգել և իրավաբանական աջակցություն է տրամադրել Հայաստանում Միացյալ Նահանգների կողմից իրականացվող բոլոր ծրագրերին; լուծել է Միացյալ Նահանգների աջակցության ծրագրեր իրականացնող գործընկերների և գործակալությունների խնդիրները` կապված հարկերի և մաքսատուրքերի հետ` համագործակցելով Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի և արդարադատության սեկտորի հետ; հանդիսացել է դեսպանատան զարգացման ծրագրերի առաջնային կոնտակտային անձ:

 

Տիկին Բաղդասարյանը աշխատել է նաև Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոնում որպես օգնական, Հայաստանի Հանրապետության (ՀՀ) Ազգային Ժողովում որպես ադմինիստրատիվ ավագ աշխատակից և Ղարաբաղի Ազգային Ժողովի ներկայացուցչի օգնական, Համաշխարհային Բանկի ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության ծրագրի համար որպես Համաշխարհային Բանկի խորհրդատուի օգնական և այլն:

 

2009 թվականից առ այսօր հանդիսանում է ԱՐՄԱԴԵԼ իրավաբանական խորհրդատվական գրասենյակի իրավախորհրդատու, որտեղ իրավաբանական աջակցություն է տրամադրում միջազգային բիզնեսում ներգրավված իրավաբանական անձանց/գործարար հաճախորդներին և անհատներին` լուծելու Հայաստանից դուրս ծագած իրենց գործարար խնդիրները: 2015 թվականի հուլիսին նշանակվել է Հայաստանի ամերիկյան համալսարանի իրավագիտության մագիստրոսական ծրագրի ղեկավար, որտեղ դասավանդում է սկսած 2010 թվականից:

 

Լեզուներ: հայերեն, ռուսերեն, անգլերեն, իսպաներեն

 

Ամուսնացած է, ունի երեք երեխա:

Վերադառնալ