Բաժանորդագրվեք
մեր նորություններին










Գործարար համաժողով արբիտրաժի եվ մեդիացիայի վերաբերյալ

22/09/2014

 


Սույն թվականի նոյեմբերի 8-ին Անի Պլազա Հոթելի Դվին կոնֆերանս սրահում տեղի կունենա գործարար համաժողով «Արբիտրաժը և մեդիացիան` որպես առևտրային վեճերի լուծման այլընտրանքային եղանակներ» խորագրով: Համաժողովը կազմակերպվում է ԷյԴիԱր Փարթներս ընկերության կողմից:


Համաժողովի առաջին մասի ընթացքում կքննարկվի արբիտրաժի և մեդիացիայի էությունը, կներկայացվեն նրանց տեսակները, դրական և բացասական կողմերը, արբիտրաժի և մեդիացիայի վերաբերյալ համաձայնության առանձնահատկությունները ու դրանցում ներառվելիք հիմնական դրույթները, «Արբիտրաժի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները և այլն:

 

Համաժողովի երկրորդ մասը ներառում է «Իրավաբանի (փաստաբանի) արդյունավետ մասնակցությունը մեդիացիայում» թեմայով քննարկում, որի շրջանակներում ԷյԴիԱր Փարթներս ընկերության գլխավոր տնօրեն Մուշեղ Մանուկյանը կներկայացնի իրավաբանի/փաստաբանի մասնակցության առանձնահատկությունները մեդիացիայում, կտրամադրի գործնական հմտություններ, ինչպես նաև կքննարկվեն հաճախորդների շահերի արդյունավետ ներկայացուցչությունն ապահովելու երաշխիքները:


Սույն քննարկումը նախատեսված է միայն փաստաբանների և իրավաբանների համար:

 

Համաժողովին կմասնակցեն ԷյԴիԱր Փարթներս ընկերության գլխավոր տնօրեն, արբիտր և մեդիատր ի.գ.թ. Մուշեղ Մանուկյանը, ԷյԴիԱր Փարթներս ընկերության արբիտր և մեդիատր ի.գ.դ. Աիդա Ավանեսյանը և ԷյԴիԱր Փարթներս ընկերության արբիտրներ ի.գ.թ. Արամ Օրբելյանը և ի.գ.թ. Եղիշե Կիրակոսյանը:

 

Համաժողովի առաջին մասի սկիզբը` 13:00

Համաժողովի երկրորդ մասի սկիզբը` 15:30

Համաժողովի լեզուն` հայերեն:

 

Համաժողովի օրակարգը կարող եք ներբեռնել այստեղ: