Բաժանորդագրվեք
մեր նորություններին










Նոր արբիտր ԷյԴիԱր Փարթներսում

08/07/2014


ԷյԴիԱր Փարթներսը սիրով տեղեկացնում է, որ 2014 թ.-ի հունիս ամսին արդարադատության նախկին փոխնախարար Եղիշե Կիրակոսյանը միացել է ընկերությանը որպես արբիտր:


Ե. Կիրակոսյանը նախկինում աշխատել է որպես ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ: Ե. Կիրակոսյանը դասավանդում է Հայաստանի ամերիկյան համալսարանում (ՀԱՀ), Երևանի պետական պամալսարանում (ԵՊՀ), Հայաստանի ֆրանսիական համալսարանում (ՀՖՀ): 


Եղիշե Կիրակոսյանը ավարտել է Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) իրավագիտության ֆակուլտետը, որտեղ և շարունակելով ասպիրանտուրան` պաշտպանել է իր թեկնածուականը՝ «Սովորույթը ժամանակակից միջազգային իրավունքում» թեմայով, որից հետո կրթությունը շարունակել է Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում, Թաֆթս համալսարան, ԱՄՆ, իսկ հետագայում նաև Ջորջթաուն համալսարանի իրավունքի կոնտրոնում ստացել է մագիստրոսի աստիճան: 


Եղիշե Կիրակոսյանի` ԷյԴիԱր Փարթներսին միանալու փաստն արդեն իսկ վկայում է Հայաստանում վեճերի այլընտրանքային լուծման ոլորտի առաջընթացի, զարգացման և կայացման մասին, որն առավել կայուն և իրատեսական կլինի համատեղ ջանքերի և աշխատանքի շնորհիվ: Եղիշե Կիրակոսյանն աչքի է ընկնում վեճերի լուծման ոչ ավանդական, այլընտրանքային մեթոդների կիրառման հմտություններով և կարողություններով, ինչպես նաև հանդիսանում է վեճերի խաղաղ կարգավորման կողմնակից ու ջատագով:


Եղիշե Կիրակոսյանի մասին առավել մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել այստեղ:


ԷյԴիԱր Փարթներս


ԷյԴիԱր Փարթներսը հանդիսանում է առաջին մեդիացիոն ընկերությունը Հայաստանում, որը տրամադրում է մեդիացիայի, արբիտրաժի, ինչպես նաև վեճերի այլընտրանքային լուծման այլ ծառայություններ` առևտրային, ընտանեկան, աշխատանքային, կորպորատիվ և այլ ոլորտներում: