Բաժանորդագրվեք
մեր նորություններին










Կլոր-սեղան` վեճերի այլընտրանքային լուծման հարցերի շուրջ

09/04/2014

Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի Մեդիացիոն և Արբիտրաժային Կլինիկան, որը ստեղծված է Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի և ԷյԴիԱր Փարթներս ընկերության համագործակցության արդյունքում, սույն թվականի ապրիլի 19-ին կազմակերպում է վեճերի այլընտրանքային լուծմանը նվիրված կլոր-սեղան` ՀՀ համալսարանների իրավաբանական և այլ հարակից մասնագիտությունների ուսանողների, մագիստրոսների, ասպիրանտների և դասախոսների մասնակցությամբ։


Կլոր-սեղանը կվարի ԷյԴիԱր Փարթներս ընկերության գլխավոր տնօրեն, մեդիատոր և արբիտր Մուշեղ Մանուկյանը: Արդարադատության նախարարի տեղակալ Եղիշե Կիրակոսյանը հանդես կգա բացման խոսքով: Կլոր-սեղանին կմասնակցի նաև միջազգային արբիտր, ԷյԴիԱր Փարթներս ընկերության արբիտրաժային գործերով տնօրեն, մեդիատոր և արբիտր Աիդա Ավանեսսյանը։ Կլոր-սեղանին ակտիվ մասնակցություն կցուցաբերեն Մեդիացիոն և Արբիտրաժային կլինիկայի անդամները՝ Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի ուսանողները և դասախոսները։


Կլոր-սեղանը տեղի կունենա 2014 թվականի ապրիլի 19-ին, ժամը`12.00-ին, Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի Նիստերի դահլիճում:


Զեկույցները կարող են ներկայացվել հետևյալ թեմաների շրջանակներում.

«Բանակցությունները և հայկական մշակույթը»,

«Հայաստանի Հանարապետության ներկայիս բանակցային գործընթացը մաքսային միությանը միանալու ճանապարհին»,

«Մեդիացիան և դրա իրավական զարգացումը Հայաստանում»,

«Մեդիացիայի ներկայիս կիրառելիությունը ամուսնաընտանեկան գործերում»,

«Արբիտրաժ. անցած ճանապարհը և հետագա զարգացումը Հայաստանում»,

«Արբիտրաժ. ներկայիս իրավակարգավորման հիմնախնդիրները Հայաստանում»,

և այլ թեմաներ՝ նվիրված վեճերի այլընտրանքային լուծմանը։


Կլոր-սեղանի օրակարգը կարող եք ներբեռնել այստեղ:


Գրանցման և հավելյան տեղեկատվության խամար խնդրում ենք գրել ՀՌՀ Մեդիացիոն և Արբիտրաժային Կլինիկայի կորդինատոր Սաթենիկ Հարությունյանին`rau@adr.am էլ.հասցեով, կամ զանգահարել 098881720 հեռախոսահամրով` ԷյԴիԱր Փարթներս ընկերություն:


Սիրով հրավիրում ենք մասնակցելու կլոր-սեղանին։