Բաժանորդագրվեք
մեր նորություններին










Մեդիացիայի և Արբիտրաժի կարճաժամկետ դասընթաց

28/10/2013


ԷյԴիԱր փարթներսը` հայաստանյան առաջին մեդիացիոն ընկերությունը, հայտարարում է փորձառություն ունեցող իրավաբանների և այլ մասնագետների համար Մեդիացիայի և Արբիտրաժի կարճաժամկետ դասընթաց: Դասընթացը կտևի 4 ժամ և կներառի երկու Մոդուլ (յուրաքանչյուր մոդուլը երկուական ժամ):


-Մեդիացիայի Մոդուլ. ''Մեդիացիոն հմտությունների կատերլագործում և մեդիացիայի իրականացում''

-Արբիտրաժի Մոդուլ. ''Արբիտրաժային որոշում գրելու առանձնահատկությունները''


Մասնակիցները կարող են ընտրել մեկ կամ երկու Մոդուլները: Դասընթացի մասնակիցները հնարավորություն կունենան Հայաստանի լավագույն մասնագետներից ձեռքբերելու մեդիացիոն և արբիտրաժային գործնական հմտություններ և մեթոդներ:


Արբիտրաժի դասընթացը կվարի միջազգային ճանաչում ունեցող արբիտր ի.գ.դ. Աիդա Ավանեսյանը, ով արտերկրում ունի արբիտրաժի բազմամյա փորձ: Մեդիացիայի դասընթացը կվարի ճանաչված մեդիատոր ի.գ.թ. Մուշեղ Մանուկյանը, ով ունի մեդիացիոն բազմամյա փորձ Հայաստանում և արտերկրում:


Դասընթացը կանցկացվի դեկտեմբերի 7-ին, ԷյԴիԱր Փարթներսի գրասենյակում ժամը`12.00-ին, հասցե` Սարմենի 1, 2/1, Երևան 0009 (Մատենադարանի հարևանությամբ): Մասնակցության վճարը մեկ Մոդուլի համար 15.000 ՀՀ դրամ է, իսկ երկու Մոդուլների դեպքում` 25.000 ՀՀ դրամ: Տեղերը սահմանափակ են` 25 տեղ: Մինչև նոյեմբերի 10-ը կարող եք մեկ Մոդուլի համար գրանցվել նվազեցված սակագնով` 10.000 ՀՀ դրամ:


Դասընթացների կամ մասնակցության վերաբերյալ հավելյալ տեղեկությունների համար կարող եք ուղարկել Ձեր հայտը մեր էլ. փոստին info@adr.am կամ զանգահարել մեզ 098881720 հեռախոսահամարով: