Բաժանորդագրվեք
մեր նորություններին










Կլոր սեղան արբիտրաժի վերաբերյալ

01/09/2013


2013 թվականի սեպտեմբերի 2-ին ՀՀ Արդարադատության նախարարությունը Հայաստանի Ամերիկյան Համալսարանի մեդիացիոն կլինիկայի հետ համատեղ կազմակերպում է կլոր-սեղան  քննարկում՝ նվիրված Հայաստանում ինստիտուցիոնալ արբիտրաժի խնդիրներին: 


Արդարադատության նախարարի տեղակալներ` Եղիշե  Կիրակոսյանը և Արամ  Օրբելյանը,կներկայացնեն  իրենց բացման  խոսքը: Հանդիպումը կվարի ԷյԴիԱր Փարթներս ընկերության գլխավոր  տնօրեն Մուշեղ  Մանուկյանը:

 Կլոր-սեղանը նվիրված կլինի հայաստանյան ինստիտուցիոնալ արբիտրաժային

կենտրոններում առկա խնդիրներին, ինչպես  նաև  Հայաստանի Հանրապետությունում արբիտրաժի և վեճերի այլընտրանքային լուծման միջոցների զարգացման հեռանկարներին ու տեսլականին: Այդ կենտրոններն  են` Առևտրաարդյունաբերական պալատին կից գործող մշտական արբիտրաժային դատարանը, Բանկերի միության Ֆինանսական արբիտրաժ հիմնարկը,Ֆինանսական համակարգի հաշտարարը և «ԷյԴիԱր Փարթներս» ընկերությունը:


Կլոր-սեղան քննարկմանը կմասնակցեն միայն ոլորտի առանձին մասնագետներ, ինչը  թույլ կտա  մշակել Հայաստանում մշտապես գործող արբիտրաժի կայացման հստակ քայլեր:


Կլոր-սեղան  քննարկումը կկայանա սույն  թվականի   սեպտեմբերի  2-ին, ժամը 17.00-ին, Հայաստանի  Ամերիկյան  Համալսարանում: