Բաժանորդագրվեք
մեր նորություններին










Մեդիացիայի և արբիտրաժի վերաբերյալ դասախոսություն Հայաստանի ֆրանսիական համալսարանում

27/03/2013


2013 թվականի մարտի 28-ին Հայաստանի ֆրանսիական համալսարանում դասախոսություն անցկացրին փաստաբան, ի.գ.թ. Մուշեղ Մանուկյանը` ԷյԴիԱր Փարթներս ընկերության գլխավոր տնօրեն և մեդիատր, Հայաստանի ամերիկյան համալսարանի և Հայ Ռուսական (Սլավոնական) համալսարանի դասախոս, և ի.գ.դ. Աիդա Ավանեսսյանը՝ ԷյԴիԱր Փարթներս ընկերության արբիտր և մեդիատր: 


Դասախոսությունը նվիրված էր վեճերի այլընտրանքային լուծման ձևերին, մասնավորապես` մեդիացիային, արբիտրաժին, ինչպես նաև վեճերի այլընտրանքային լուծման օրենսդրական և պրակտիկ հիմնախնդիրներին: Դասախոսության ընթացքում ուսանողները ակտիվ մասնակցություն ցուցաբերեցին` արտահայտելով իրենց կարծիքը նշված ինստիտուտների վերաբերյալ և ուղղելով իրենց հարցերը մասնագետներին:


Տիկին Ավանեսսյանի կողմից ներկայացվեց միջազգային փորձը արբիտրաժի վերաբերյալ և քննարկվեցին մի շարք արդիական թեմաներ, այդ թվում` արբիտրաժի ապաազգայնացման խնդիրը, որը վերջին ժամանակներում բավականին արդիական է դարձել արբիտրաժային պրակտիկայում:


Մ. Մանուկյանի դասախոսության ընթացքում քննարկվեցին նաև մեդիացիայի արդի խնդիրները Հայաստանում, զարգացման հնարավոր ուղիները, ինչպես նաև հնարավորություն տրվեց ուսանողներին` արտահայտելու իրենց առաջարկները տվյալ ինստիտուտի խթանման ուղղությամբ: Դասախոսության մասնակիցները ակտիվորեն մասնակցեցին նաև գործնական վարժություններին, մեդիացիայի դերախաղին, որտեղ ուսանողները հանդես եկան վիճող կողմերի և մեդիատրի դերում: