Բաժանորդագրվեք
մեր նորություններին










Մուշեղ Մանուկյանի Նոր Աշխատությունը

07/05/2013


Լույս է տեսել Մուշեղ Մանուկյանի "Հայաստանի Հանրապետության միջազգային մասնավոր իրավունք. ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 12-րդ բաժնի (միջազգային մասնավոր իրավունք) դրույթների գիտական և պրակտիկ մեկնաբանություններ" աշխատությունը: Աշխատությունում կատարվում է ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 12-րդ բաժնի բոլոր հոդվածների համեմատական ուսումնասիրություն՝ փորձելով բացահայտել դրանցում առկա տեսական և գործնական թերությունները, նախանշել օրենսդրական զարգացման անհրաժեշտությունը և պարզաբանել միջազգային մասնավոր իրավունքի ոլորտում դատական պրակտիկայի առանձնահատկությունները:


Աշխատությունում անդրադարձ է կատարվում տարբեր իրավական համակարգերում առկա կոլիզիոն լուծումներին, ինչպես նաև մեկնաբանությունների տեսքով տրվում է հեղինակի գիտական և պրակտիկ գնահատականը ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 12-րդ բաժնի (միջազգային մասնավոր իրավունք) դրույթների վերաբերյալ: Ուսումնասիրված են միջազգային մասնավոր իրավունքի ոլորտում ՀՀ դատական պրակտիկայի բոլոր ակնառու գործերը:


Աշխատությունը նախատեսված է դատավորների, արբիտրների, միջազգային մասնավոր իրավունքի հարցերով զբաղվող փաստաբանների, իրավաբանների, դասախոսների համար, ինչպես նաև՝ կարող է ծառայել որպես ուսումնական և պրակտիկ ձեռնարկ միջազգային մասնավոր իրավունք ուսումնասիրող ասպիրանտների և մագիստրոսների համար: