Բաժանորդագրվեք
մեր նորություններին










Բանակցությունների, մեդիացիայի և արբիտրաժի դասընթացների իրականացում

01/04/2013


ԷյԴիԱր Փարթներս ընկերությունը վերսկսում է բանակցությունների, մեդիացիայի և արբիտրաժի վերաբերյալ մասնագիտացված դասընթացների իրականացումը: Դասընթացի ամբողջ տևողությունը 30 ժամ է: Մասնակիցը կարող է ընտրել ինչպես ամբողջ դասընթացը, այնպես էլ 10 ժամ տևողությամբ յուրաքանչյուր մոդուլը (բանակցություններ, մեդիացիա, արբիտրաժ): 

 

Դասընթացները կվարեն.


Մուշեղ Մանուկյանը, ԷյԴիԱր Փարթներս ընկերության գլխավոր տնօրեն և մեդիատոր, Հայաստանում Ամերիկյան և Հայ-Ռուսկան (Սլավոնական) համալսարանների դասախոս, իրավական գիտությունների թեկնածու,

Աիդա Ավանեսյանը, ԷյԴիԱր Փարթներս ընկերության արբիտր և մեդիատր, միջազգային ճանաչում ստացած արբիտր, իրավունքի դոկտոր,

Ինչպես նաև բանակցությունների, հոգեբանության, ոչ վերբալ բանակցությունների ոլորտի այլ մասնագետներ:

 

ԷյԴիԱր Փարթներս ընկերությունը առաջին անգամ կազմակերպում է նաև բանակցությունների, մեդիացիայի և արբիտրաժի 5-ժամյա պրակտիկ հմտությունների մասնագիտացված դասընթացներ: Մեդիացիայի և արբիտրաժի պրակտիկ դասընթացները նախատեսված են այն մասնակիցների համար, ովքեր արդեն հաճախել են ընդհանուր դասընթացներին կամ ունեն գիտելիքներ մեդիացիայի և արբիտրաժի ոլորտում:

 

Բանակցությունների 5-ժամյա դասընթացի մասնակիցները կզարգացնեն իրենց բանակցելու հմտությունները գործնական վարժության միջոցով, որը թույլ կտա յուրաքանչյուր մասնակցի վերլուծել բանակցելու իր ոճը և մարտավարությունը: Տեղերը սահմանափակ են:

 

Մեդիացիայի 5-ժամյա դասընթացի շրջանակներում մասնակիցները դերախաղային իրավիճակներում կիրականացնեն մեդիացիոն գործընթաց, որից հետո կիրականացվի գործընթացի վերլուծություն: Հատուկ ուշադրություն կդարձվի մեդիատորի բացման խոսքին: Տեղերը սահմանափակ են`ընդամենը 6 տեղ:


Արբիտրաժի 5-ժամյա դասընթացի շրջանակներում մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալու արբիտրաժային որոշման էությանը`արբիտրաժային որոշման տարրերին, արբիտրաժային որոշում կազմելու առանձնահատկություններին: Ընտրված մասնակիցները հնարավորություն կունենան դերախաղային իրավիճակում հանդես գալու արբիտրի դերում և նախագահող արբիտրի ուղորդմամբ կազմելու արբիտրաժային որոշումը: Տեղերը սահմանափակ են:


Դասընթացները կիրականացվեն 2013 թ.-ի ապրիլ-մայիս ամիսներին: Շտապեք գրանցվել մինչև 2013 թվականի ապրիլի 10-ը:


Ընկերությունների համար կգործեն հատուկ առաջարկներ:


Եթե ցանկանում եք մասնակցել դասընթացներին կամ ստանալ հավելյալ տեղեկություններ, ապա գրեք մեզ հետևյալ հասցեով` info@adr.am` նշելով Ձեր հեռախոսահամարը, կամ կապնվեք մեզ հետ 098881720 հեռախոսահամարով: