Բաժանորդագրվեք
մեր նորություններին










Դասընթացների մասնակիցների հավաքագրում

18/01/2013


ԷյԴիԱր Փարթներս ընկերությունը, հանդիսանալով Հայաստանում առաջին մեդիացիոն ընկերությունը, ներկայումս իրականացնում է հետևյալ մասնագիտական դասընթացների մասնակիցների հավաքագրում.


• Բանակցություններ

Բանակցությունների դասընթացի մասնակիցները կստանան տեսական և գործնական գիտելիքներ բանակցություններ վարելու հիմունքների վերաբերյալ, կտիրապետեն բանակցելու տեխնիկային և մեթոդներին, առաջարկ կատարելու հնարքներին, շահերի և դիրքորոշումների առանձնահատկություններին, ինչպես նաև հնարավորություն կունենան ապրոբացիայի ենթարկել իրենց գիտելիքները գործնական վարժությունների ընթացքում: Դասընթացի ծրագիրը ներառում է նաև խմբակային բանակցությունների, ինչպես նաև հեռախոսային և էլեկտրոնային փոստով բանակցություններ վարելու հմտությունների ուսուցում:


• Մեդիացիա

Մեդիացիայի դասընթացների մասնակիցները հնարավորություն կունենան ստանալ տեսական և գործնական գիտելիքներ մեդիացիայի` որպես վեճերի լուծման այլընտրանքային մեթոդի վերաբերյալ: Դասընթացների ընթացքում կդիտարկվեն մեդիացիայի հասկացությունը և սկզբունքները, տարբեր մոտեցումները մեդիացիայում, կառուցվածքը և նպատակը, մեդիացիայի առավելությունները և թերությունները, մեդիատրի դերը, ինչպես նաև մեդիացիայի կանոնները և էթիկայի նորմերը, մեդիացիայի օրենսդրական կարգավորումները: Դասընթացների մասնակիցները հնարավորություն կստանան գործնական վարժությունների ժամանակ ուսանել մեդիացիայի հմտությունները և տեխնիկան:


• Արբիտրաժ

Արբիտրաժի դասընթացների մասնակիցները բացառիկ հնարավորություն կստանան ծանոթանալու արբիտրաժի իրավական բնույթին, այդ թվում` արբիտրաժի և արբիտրաժային վարույթի առանձնահատկություններին, գործերի ընդդատության առանձնահատկություններին, արբիտրաժային համաձայնությանը, միջազգային առևտրային արբիտրաժի ընթացակարգային առանձնահատկություններին, միջազգային և ազգային իրավական աղբյուրներին, ինչպես նաև արբիտրաժի վերաբերյալ Հայաստանի և Մեծ Բրիտանիայի օրենսդրական կարգավորման առանձնահատկություններին:


Դասընթացները կվարեն միջազգային որակավորում ունեցող մասնագետները: Արբիտրաժի վերաբերյալ դասընթաները հիմնականում կվարի միջազգային ճանաչում ստացած արբիտր` Աիդա Ավանեսյանը, ով երկար տարիներ զբաղվել է արբիտրաժային պրակտիկայով արտերկրում:


Դասընթացները կսկսվեն 2013 թ.-ի փետրվարից: Մեդիացիայի վերաբերյալ դասընթացները սկսվել են փետրվարի 2-ից: Դեռևս առկա են տեղեր բանակցությունների և արբիտրաժի դասընթացների համար: Շտապեք գրանցվել մինչև 2013 թվականի փետրվարի 6-ը. տեղերը սահմանափակ են: 


Եթե ցանկանում եք մասնակցել դասընթացներին կամ ստանալ հավելյալ տեղեկություններ, ապա ուղարկեք Ձեր հայտը մեր էլ. փոստին info@adr.am` նշելով Ձեր հեռախոսահամարը կամ կապվելով մեզ հետ 098881720 հեռախոսահամարով: Դասընթացների վերաբերյալ հավելյալ տեղեկություններ կարող եք գտնել նաև ww.adr.am կայքի “Դասընթացներ” բաժնում: