Ամբողջ աշխարհում մեդիացիան հանդիսանում է վեճերի այլընտրանքային լուծման ամենահայտնի և ամենաարդյունավետ մեթոդներից մեկը: Մեդիացիան վեճերի լուծման մեթոդ է երրորդ՝ անկողմնակալ և չեզոք կողմի` մեդիատրի մասնակցությամբ, ով օգնում է կողմերին մշակել վեճի լուծման փոխադարձաբար ընդունելի համաձայնություն: Հետևյալ առավելությունները թույլ են տալիս առանձնացնել մեդիացիան վեճերի լուծման այլ մեթոդներից.
- կողմերի մասնակցությունը մեդիացիային կամավոր գործընթաց է, և յուրաքանչյուր կողմ իրավունք ունի ցանկացած ժամանակ դուրս գալ դրանից;
-
միջազգային փորձը ցույց է տալիս, որ մեդիացիայի միջոցով վեճը լուծվում է անհամեմատ արագ` թույլ տալով կողմերին խնայել ժամանակ և գումար;
- կողմերն ակտիվորեն ներգրավված են մեդիացիայի գործընթացում և կառուցողական երկխոսության շնորհիվ մշակում են փոխադարձաբար ընդունելի լուծում...