Բաժանորդագրվեք
մեր նորություններին










Հանդիպում-քննարկում հաշտարարության վերաբերյալ

21/12/2015

 

Հայաստանի ամերիկյան համալսարանի LL.M. ծրագրի մեդիացիոն և արբիտրաժային կլինիկան ԷյԴիԱր Փարթներս ընկերության հետ համատեղ կազմակերպում է հանդիպում-քննարկում ՀՀ արտոնագրված հաշտարարների, փաստաբանների, դատավորների, դատավորների օգնականների և ուսանողների մասնակցությամբ: Հանդիպման նպատակն է քննարկել Հայաստանում վերջերս ներդրված հաշտարարի ինստիտուտի զարգացմանն ուղղված քայլերը, որոնք կարող են ձեռնարկվել հաշտարարների, դատավորների և փաստաբանների կողմիցՀանդիպումը վարելու է ԷյԴիԱր Փարթներս ընկերության հիմնադիրարտոնագրված հաշտարար, արբիտր Մուշեղ Մանուկյանը:

 

Հանդիպումը տեղի է ունենալու դեկտեմբերի 28-ին, ժամը 18:30-ին Հայաստանի ամերիկյան համալսարանի նոր մասնաշենքի 308E լսարանում

 

Հանդիպման մուտքն ազատ է: Մասնակցելու դեպքում խնդրում ենք հաստատել Ձեր մասնակցությունը` զանգահարելով 098 881720 հեռախոսահամարով կամ գրելով info@adr.am հասցեին: