Բաժանորդագրվեք
մեր նորություններին










Դասընթաց նվիրված հաշտարարության ինստիտուտին

15/12/2015

 

ԷյԴիԱր Փարթներս ընկերության արտոնագրված հաշտարար Ադելաիդա Բաղդասարյանը, Արդարադատության ակադեմիայում անցկացվող քաղաքացիական գործերով մասնագիտացված դատավորների վերապատրաստման դասընթացների շրջանակում, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին վարել է դասընթաց նվիրված Հայաստանի Հանրապետությունում վերջերս ներդրված հաշտարարության ինստիտուտին: 

 

Հանդիպումների ժամանակ քննարկվել են հաշտարարության ինստիտուտի ներդրմանն ու զարգացմանն ուղղված վերջին օրենսդրական փոփոխությունները, հաշտարարության ոլորտում Ամերիկայի Միացյալ Նահանգների փորձը, ինչպես նաև ոլորտի հետ կապված այլ արդի հարցեր: