ԷյԴիԱր Փարթներս ընկերության գլխավոր տնօրեն, մեդիատր, արբիտր Մուշեղ Մանուկյանն ընդգրկված է Հաշտարարության որակավորման հանձնաժողովում, որըստեղծվել ՀՀ արդարադատության նախարարի հրամանով: Հանձնաժողովի անդամները արդեն քննարկել են հաշտարարի որակավորման դասընթացի կազմակերպման հետ կապված մի շարք հարցեր, դասընթացին մասնակցելու կարգը և այլն:
Հաշտարարի որակավորման դասընթացների համար կարող է դիմել 25 տարին լրացած գործունակ քաղաքացին, ով ստացել է բակալավրի, մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն կրթություն, չունի դատվածություն դիտավորությամբ կատարված հանցագործության համար:
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2015 թվականի հուլիսի 29-ը, ժամը16:00:
Մանրամասն տեղեկատվություն կարող եք գտնել հետևյալ հղումով. http://moj.am/article/1330