Հայ-Ռուսական (Սլավոնական) Համալսարանի (ՀՌՀ) Մեդիացիոն և Արբիտրաժային կլինիկան կազմակերպում է «ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՇՏԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ» ամառային դպրոցը:
Այս ծրագրի ընթացքում մասնակիցները կծանոթանան, թե ներքին խաղաղությունը ինչքան կարևոր է արդյունավետ հարաբերություններ ստեղծելու համար` թե՛ ընտանիքում, թե՛ ընկերների հետ և թե՛ աշխատավայրում: Ծրագիրը կազմված է հատուկ սկսնակ մեդիատրների կամ ցանկացած այլ մասնակիցների համար, որոնք ցանկանում են հմտություններ ձեռք բերել նշված ոլորտում: Ծրագիրը հնարավորություն կտա ինքնաճանաչման` բացահայտելով մասնակցի ներքին աշխարհը, հնարավորություն տալով ազատվել այն ամենից, ինչը կարող է խանգարել առօրյա և գործնական հարաբերություններում: Ծրագիրը կօգնի նաև կյանքին և տարբեր իրավիճակներին այլ կերպ նայել և ավելի համահունչ լինել ինքներդ ձեր և ձեր շրջապատի հետ:
Ծրագրի առաջին փուլի ժամանակ կփորձենք հասկանալ յուրաքանչյուրի ներաշխարհը, թե ինչն է տխրեցնում կամ ուրախացնում` փորձելով ազատել ներքին բացասական հուզմունքներից:
Երկրորդ փուլի ընթացքում կփորձենք ճանաչել ինքներս մեզ:
Երրորդ փուլի ընթացքում կքննարկենք ներելու կոնցեպցիան և թե ինչպես է պետք ներել` առանց մեզ և դիմացինին ցավ պատճառելու:
Չորրորդ փուլի ընթացքում կխոսենք այն մասին, թե ինչպես է անհրաժեշտ լուծել մեր կյանքում ծագած տարաձայնությունները:
Հինգերորդ փուլի ընթացքում կխոսենք այն մասին, թե ինչպես խաղաղ հարաբերություններ հաստատել մեր շրջապատի հետ տարբեր մարդկանց հետ առավել խաղաղ հարաբերություններ ունենալու համար:
Դասընթացը կվարի Հնդկաստանում տվյալ ոլորտում վերապատրաստում անցած մասնագետը:
Ամառային դպրոցն ԱՆՎՃԱՐ է և անցկացվելու է ոչ աշխատանքային ժամերի:
Դուք կկարողանաք մասնակցել միայն այն դեպքում, եթե պարտավորվեք ներկա գտնվել բոլոր փուլերին:
Գրանցման վերջնաժամկետը մայիսի 30-ն է:
Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 098 881720 հեռախոսահամարով: