Բաժանորդագրվեք
մեր նորություններին










ԱՐԲԻՏՐԱԺ ԽԱՂ-ՄՐՑՈՒՅԹ 2016

25/03/2016


2016թ. մարտի 19-20-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում իրականացվեց առևտրային արբիտրաժին նվիրված չորրորդ խաղ-մրցույթը ՀՀ համալսարանների իրավաբանական ֆակուլտետների ուսանողների մասնակցությամբ: Մրցույթը կազմակերպվել էր Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) իրավագիտության մագիստրատուրայի (LL.M.) ծրագրի Մեդիացիոն և Արբիտրաժային Կլինիկայի կողմից` համագործակցելով ԷյԴիԱր Փարթներս ընկերության հետ:

Այս տարի մրցույթին մասնակցում էին ութ թիմեր Հայաստանի յոթ տարբեր բուհերից, այդ թվում` Հայաստանի ամերիկյան համալսարանից, Հայաստանում ֆրանսիական համալսարանից, ՀՀ պետական կառավարման ակադեմիայից, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնից, Երևանի պետական համալսարանից, Վանաձորի պետական համալսարանից և Երևանի դատական փորձագիտության և հոգեբանության ինստիտուտից:

Եզրափակիչ փուլ դուրս եկան Երևանի պետական համալսարանի և ՀՀ կառավարման ակադեմիայի թիմերը, իսկ հաղթող ճանաչվեց Երևանի պետական համալսարանի թիմը: Լավագույն գրավոր աշխատանքը Վանաձորի պետական համալսարանի թիմինն էր, իսկ խաղ-մրցույթի լավագույն բանախոսներ ճանաչվեցին ԵՊՀ թիմի ավագ Լիլիթ Պետրոսյանն ու ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի թիմի անդամ Բակուր Գրիգորյանը:

Շնորհավորում ենք բոլոր մասնակից թիմերին, առավելապես` Երևանի պետական համալսարանի թիմին հաղթանակի համար