Բաժանորդագրվեք
մեր նորություններին










Համագործակցության Հուշագիր

09/03/2015


Մարտի 3-ին ԷյԴիԱր Փարթներսը համագործակցության հուշագիր ստորագրեց Եվրասիա միջազգային համալսարանի հետ: Կնքված հուշագրի համաձայն՝ ԷյԴիԱր Փարթներսը Եվրասիա միջազգային համալսարանի «Կարիերայի զարգացման և գործատուների հետ կապի կենտրոն»-ի հետ համատեղ կկազմակերպեն գործնական հմտությունների զարգացման արտալսարանային դասընթացներ, սեմինարներ, արբիտրաժային ոլորտին վերաբերող թեմայով ավարտական թեզի վրա աշխատող ուսանողների արտադրական պրակտիկա:


Հուշագրի ստորագրմանը հաջորդեց համալսարանի Իրավաբանական կլինիկայի շրջանակներում ընկերության մասնագետների կողմից անցկացվող սեմինարը՝ «Ծանոթություն մեդիացիային և արբիտրաժին» թեմայով: Սեմինարի առաջին մասն անցկացրեց ԷյԴիԱր Փարթներսի գլխավոր տնօրեն Մուշեղ Մանուկյանը, իսկ երկրորդ մասը` ԷյԴիԱր Փարթներսի արբիտրաժային գործերով տնօրեն Աիդա Ավանեսյանը:


Նկարները կարող եք տեսնել հետևյալ հղումով: