Բաժանորդագրվեք
մեր նորություններին










Մեդիացիայի և Արբիտրաժի դասընթացներ

06/03/2015


Երկարատև ընդմիջումից հետո ԷյԴիԱր Փարթներս ընկերությունը իրականացնելու է մեդիացիայի և արբիտրաժի դասընթացներ: Դասընթացները կներառեն մեդիացիայի և արբիտրաժի հիմնական սկզբունքները, հմտությունները, կիրառելիությունը, ինչպես նաև առավելություններն ու թերությունները վեճերի այլընտրանքային լուծման այլ մեթոդների նկատմամբ և այլն: Դասընթացի ավարտից հետո մասնակիցներին կտրամադրվեն հավաստագրեր:


Դասընթացը կներառի 10 ժամյա ուսուցում, որից:


1.Բանակցություն` 2 ժամ, ապրիլի 4

2.Մեդիացիա` 4 ժամ, ապրիլի 11

3.Արբիտրաժ` 4 ժամ, ապրիլի 18


Ամսաթվերը նախնական են և կարող են փոփոխվել:


Դասընթացի ընդհանուր արժեքն է 50.000 ՀՀ դրամ:

Տեղերը սահմանափակ են, ուստի ցանկության դեպքում խնդրում ենք գրանցվել նախապես:  Գրանցման վերջնաժամկետն է մարտի 30-ը:


Գրանցման կամ լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով` 098881720, կամ գրել info@adr.am էլ. փոստին: