Բաժանորդագրվեք
մեր նորություններին










ԷյԴիԱր Տարեգիրք

23/02/2015


ԷյԴիԱր Փարթներս ընկերությունը ձեռնարկել է իրավական նյութերի հավաքածուի/տարեգրքի (Տարեգիրք) հրատարակում, որի առաջին՝ 2015 թ.-ի համարը ամբողջությամբ նվիրված է վեճերի այլընտրանքային (արտադատարանային) լուծման ոլորտին և նշված ոլորտին առնչվող խնդիրներին:


Ի նկատի ունենալով, որ տվյալ ոլորտը համեմատաբար նոր է Հայաստանում և միջազգային փորձի համեմատությամբ դեռևս գտնվում է զարգացման սկզբնական փուլում, ոլորտում առկա հարցերի, տեսական և գործնական դժվարությունների և նման խնդիրների շուրջ ձևավորված միջազգային փորձի քննարկումն ու ուսումնասիրությունը պետք է մեծապես օժանդակեն ոլորտի զարգացմանը և կարգավորմանը:


Տարեգիրքը նաև լուրջ հնարավորություն կընձեռի դատավորներին, իրավագետներին, դասախոսներին, փորձառու և սկսնակ իրավաբաններին, ինչպես նաև իրավական ոլորտում գործունեություն իրականացնող մասնագետներին կիսվելու ոլորտին առնչվող իրենց փորձով, մտքերով ու առաջարկներով` հանդես գալով Տարեգրքի էջերում:


Տարեգրքի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ, այդ թվում հոդվածների ընդունման կարգը, նրանց նկատմամբ առաջադրվող պահանջները, խմբագրական խորհրդի կազմը, կարող եք գտնել այստեղ: