Բաժանորդագրվեք
մեր նորություններին










Արբիտրաժ Խաղ-Մրցույթ 2015

20/01/2015


Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) իրավագիտության մագիստրատուրայի (LL.M.) ծրագրի Մեդիացիոն և Արբիտրաժային Կլինիկան, որը ստեղծված է Հայաստանի ամերիկյան համալսարանի իրավական ռեսուրսների կենտրոնի (ՀԱՀ ԻՌԿ) և ԷյԴիԱր Փարթներս ընկերության համագործակցության արդյունքում, 2015 թ.-ի մարտի 21-22-ին հանրապետական մասշտաբով իրականացնելու է առևտրային արբիտրաժին նվիրված երրորդ խաղ-մրցույթը:

 

Տվյալ միջոցառումը բացառիկ հնարավորություն է ընձեռում մասնակիցներին՝ ինչպես Երևանից, այնպես էլ մարզերից, ձեռք բերելու պրակտիկ գիտելիքներ վեճերի այլընտրանքային լուծման բնագավառում, զարգացնելու հռետորական հմտությունները և ստանալու տվյալ բնագավառում հմուտ մասնագետների` գործող արբիտրների, դատավորների, փաստաբանների ուղղորդումները։ 

Մասնակից կարող են դառնալ Հայաստանի Հանրապետության բոլոր բուհերի իրավաբանական ֆակուլտետների ուսանողները (այդ թվում` մագիստրատուրայի և ասպիրանտուրայի), այնպես էլ Փաստաբանական դպրոցը, Արդարադատության ակադեմիան և իրավաբանական որակավորում տրամադրող այլ կառույցների մասնակիցները:

 

 

 

Յուրաքանչյուր թիմ, որը ցանկանում է մասնակցել Արբիտրաժ խաղ-մրցույթին, պետք է ներկայացնի մասնակցության հայտ ոչ ուշ քան 2015 թ.-ի փետրվարի 20-ը: Արբիտրաժ խաղ-մրցույթի մասնակցության հայտը, կանոնները, ներկայացվող գործի փաստերը և այլ մանրամասներն առկա են ԷյԴիԱր Փարթներս ընկերության կայքում` www.adr.am` Նյութեր բաժնում:

Արբիտրաժ խաղ-մրցույթին գրանցվելը և մասնակցությունն անվճար է: