Բաժանորդագրվեք
մեր նորություններին










Նոր արբիտր ԷյԴիԱր Փարթներսում

07/08/2014


2014 թ. օգոստոս ամսին ի.գ.թ. Սուրեն Գոմցյանը միացել է ԷյԴիԱր Փարթներս ընկերությանը որպես արբիտր:


Ս. Գոմցյանը մասնագիտացած է արբիտրաժի, բիզնես իրավունքի և կորպորատիվ իրավունքի ոլորտներում: Նա նախկինում դասավանդել է Հայաստանի պետական տնտեսագիտական (ՀՊՏՀ) և Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարաններում: Ներկայումս Ս. Գոմցյանը հանդիսանում է Թիլբուրգի համալսարանի բիզնես իրավունքի գիտաշխատող:


Սուրեն Գոմցյանը ավարտել է Մոսկվայի տնտեսագիտության, վիճակագրության և ինֆորմատիկայի պետական համալսարանի (ՄԵՍԻ) Իրավունքի և հումանիտար կրթության ինստիտուտը (Ռուսաստան, Մոսկվա): Շարունակելով ասպիրանտուրան Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի ազգային հետազոտական համալսարանում (Մոսկվա)` պաշտպանել է դիսերտացիան ֆոնդային բորսաներում ցուցակված ընկերություններում խոշոր բաժնետոմսերի ձեռքբերման թեմայով: 2011-2012 թթ. շարունակելով կրթությունը Թիլբուրգի համալսարանի իրավունքի դպրոցում` ստացել է իրավագիտության մագիստրոսի աստիճան: 


Կարևորելով վեճերի այլընտրանքային լուծման առաջընթացը Հայաստանի Հանրապետությունում` Սուրեն Գոմցյանը պատրաստ է ներդնելու իր մասնագիտական հմտությունները այս ոլորտը զարգացնելու և հանրության լայն շրջանակներին այն ներկայացնելու գործում


Սուրեն Գոմցյանի մասին առավել մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել այստեղ:


ԷյԴիԱր Փարթներս


ԷյԴիԱր Փարթներսը հանդիսանում է առաջին մեդիացիոն ընկերությունը Հայաստանում, որը տրամադրում է մեդիացիայի, արբիտրաժի, ինչպես նաև վեճերի այլընտրանքային լուծման այլ ծառայություններ` առևտրային, ընտանեկան, աշխատանքային, կորպորատիվ և այլ ոլորտներում: