ԷյԴիԱր Փարթներսը հայտարարում է Մեդիացիայի և Արբիտրաժի դասընթացներ: Դասընթացները կներառեն մեդիացիայի և արբիտրաժի հիմնական սկզբունքները, հմտությունները, կիրառելիությունը, ինչպես նաև առավելություններն ու թերությունները վեճերի այլընտրանքային լուծման այլ մեթոդների նկատմամբ և այլն:
Մեդիացիայի դասընթացի օրերն են՝ հունիսի 7 և 14, ժամը`12.00, իսկ արբիտրաժի դասընթացի օրերը՝ հունիսի 7 և 14, ժամը`15.30: Դասընթացների մասին առավել մանրամասն տեղեկատվության համար կարող եք ներբեռնել հետևյալ տեղեկատվական նյութը:
Յուրաքանչյուր դասընթացի արժեքը 40.000 ՀՀ դրամ է: Յուրաքանչյուր դասընթացի տևողությունը 6 ժամ` մեկ հանդիպումը 3-ական ժամ:
Տեղերը սահմանափակ են, յուրաքանչյուր դասընթացին ընդունվում է առավելագույնը 10 մասնակից:
Գրանցման կամ լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով` +37498 881720, կամ գրել էլ.փոստով: