Բաժանորդագրվեք
մեր նորություններին










Արբիտրաժ Խաղ-Մրցույթ 2014

23/01/2014


Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Մեդիացիոն և Արբիտրաժային կլինիկան, որը ստեղծված է Հայաստանի ամերիկյան համալսարանի իրավական ռեսուրսների կենտրոնի (ՀԱՀ ԻՌԿ) և ԷյԴիԱր Փարթներս մեդիացիոն ընկերության համագործակցության արդյունքում, սույն թվականի մարտի 22-23 հանրապետական մասշտաբով իրականացնելու է առևտրային արբիտրաժին նվիրված երկրորդ խաղ-մրցույթը ՀՀ համալսարանների իրավաբանական ֆակուլտետների ուսանողների մասնակցությամբ:


Միջոցառումը բացառիկ հնարավորություն է ընձեռում մասնակիցներին՝ ինչպես Երևանից, այնպես էլ մարզերից, ձեռք բերելու պրակտիկ գիտելիքներ վեճերի այլընտրանքային լուծման բնագավառում, զարգացնելու հռետորական հմտությունները և ստանալու տվյալ բնագավառում հմուտ մասնագետների մասնագիտական ուղորդումները։ Արբիտրաժ խաղ-մրցույթի մասնակից կարող են լինել Հայաստանի Հանրապետության բուհերի իրավաբանական ֆակուլտետների ուսանողները, այդ թվում` մագիստրատուրայի և ասպիրանտուրայի: Յուրաքանչյուր թիմ, որը ցանկանում է մասնակցել Արբիտրաժ խաղ-մրցույթին, պետք է Կազմակերպիչների կողմից սահմանված ժամկետներում ներկայացնի մասնակցության հայտ, որը կարող եք գտնել ԷյԴիԱր Փարթներս ընկերության վեբ կայքում`www.adr.am` Նյութեր բաժնում:


Արբիտրաժ խաղ-մրցույթին գրանցվելը և մասնակցությունն անվճար է: