Բաժանորդագրվեք
մեր նորություններին










Երիտասարդ մեդիատորների և արբիտրների խմբի ստեղծում

11/10/2013


ԷյԴիԱր Փարթներսը հայտարարում է երիտասարդ մեդիատորների և արբիտրների խմբի ստեղծման մասին: Երիտասարդ մեդիատորների և արբիտրների խումբը նախատեսված է մինչև 40 տարեկան երիտասարդ մասնագետների համար, ովքեր հետաքրքրված են իմանալու ավելին առևտրային արբիտրաժի և մեդիացիայի մասին` ապահովելով դրանց կիրառումը համապատասխան ոլորտներում:


Ծրագրի  նպատակներն ու խնդիրներն են.       

  • Իրազեկել մեդիացիայի և արբիտրաժի մասին;
  • Կազմակերպել հանդիպումներ, կլոր սեղաններ և կոնֆերանսներ` քննարկելու մեդիացիայի և արբիտրաժի ընթացիկ հիմնախնդիրները;
  • Բարելավել մեդիացիայի և արբիտրաժի գործնական ընկալումը;
  • ԷյԴիԱր Փարթներսի և Մեդիացիոն կլինիկաների կողմից կազմակերպվող մեդիացիային և արբիտրաժին վերաբերվող կարճաժամկետ դասընթացների անվճար մասնակցություն;
  • ԷյԴիԱր Փարթներսի կողմից կազմակերպվող այլ միջոցառումների մասնակցության մինչև 20%-ի չափով զեղչ;
  • 10% զեղչ Հայկական Իրավական ամսագրի բաժանորդագրման համար:

 

Չափանիշներ

  • Մինչև 40 տարեկան բոլոր այն թեկնածուները, որոնք հետաքրքրված են մեդիացիայով և արբիտրաժով` պատրաստ ձեռք բերելու նոր հմտություններ վերոնշյալ ոլորտներում;
  • Համապատասխան ոլորտում որոշակի կրթական մակարդակ ունեցող թեկնածուներ, օրինակ` իրավաբանական ֆակուլտետի ուսանողները, փաստաբաններ, նոր վերապատրաստված մեդիատրներ և արբիտրներ:

 

Ընտրության սկզբունքները

  • Ընտրությունը կկայացվի 14 օրվա ընթացքում;
  • Դիմորդները կտեղեկացվեն դիմումների լրացման արդյունքների մասին էլեկտրոնային փոստի միջոցով` բացատրությամբ (մերժման դեպքում):

 

Ծանոթություն. մերժում ստացած դիմորդները կարող են մասնակցել ԷյԴիԱր Փարթներսի կողմից  կազմակերպած  վերապատրաստումներին, որից հետո կարող են կրկին դիմել անդամագրվելու համար:

 

Ինչպե՞ս անդամագրվել

  • Թեկնածուները պետք է լրացնեն դիմում (դիմումը կարող եք ներբեռնել այստեղ);
  • Անդամավճարը կկազմի 2000 ՀՀ դրամ`ամսական, իսկ տարեկան անդամագրության դեպքում` 20000 ՀՀ դրամ: Ամսական անդամավճարը պետք է վճարել  մինչև հաջորդ ամսվա  15-ը, իսկ տարեկան անդամգրության դեպքում` դիմելուց հետո հնգօրյա ժամկետում, այլապես անդամագրությունը կարող է դադարեցվել: Մասնակիցները կարող են ընտրել ամսական կամ տարեկան բաժանորդագրության  տեսակն իրենց հայեցողությամբ:


Ինչու՞ միանալ խմբին

  • Նպաստել ձեռք  բերելու գիտելիքներ և փորձ` վեճերի այլընտրանքային լուծումների ոլորտում;
  • Իրազեկված լինելու Հայաստանում արբիտրաժի և մեդիացիայի զարգացումներին;
  • Մասնակցելու վեճերի լուծումների այլընտրանքային մեթոդներին առնչվող հանդիպումներին անվճար հիմունքներով և ստանալ զեղչ վճարովի միջոցառումների համար;
  • Ստանալ զեղչ` Հայաստանի Իրավական ամսագրի բաժանորդագրության համար:

 

Առավել մանրամասն տեղեկատվության համար խնդրում ենք կապնվել հետևյալ հասցեներով` info@adr.am, հեռ. +374 98 881720, կոնտակտային անձ` Լիլիթ Ղազախեցյան: