Բաժանորդագրվեք
մեր նորություններին










Աիդա Ավանեսսյանը միացել է ԷյԴիԱր Փարթներս ընկերությանը

02/04/2013


2013 թվականի մարտին միջազգային արբիտր, իրավունքի դոկտոր Աիդա Ավանեսսյանը միացել է ԷյԴիԱր Փարթներս ընկերությանը: ԷյԴիԱր Փարթներս ընկերությունում Աիդա Ավանեսսյանը հանդես է գալու մեդիատրի և արբիտրի կարգավիճակում, ինչպես նաև մասնակցելու է վեճերի այլընտրանքային լուծման ձևերի զարգացման վերաբերյալ ընկերության բազմաթիվ նախագծերում: Դոկտոր Ավանեսսյանի` Հայաստան վերադառնալու գլխավոր նպատակներից մեկն է ծավալել ակտիվ գործունեություն` ուղղված վեճերի այլընտրանքային լուծման ձևերի, այդ թվում` մեդիացիայի և արբիտրաժի զարգացմանը:


Այսուհետ ԷյԴիԱր Փարթներս ընկերությունը սկսում է ակտիվ իրականացնել արբիտրաժային ծառայություններ: Պայմանները շուտով հասանելի կլինեն մեր կայքում` «Ծառայություններ» բաժնում: