Բաժանորդագրվեք
մեր նորություններին










Անվճար Master class հատուկ փաստաբանների համար

08/02/2013


Հաշվի առնելով մեդիացիայի և վեճերի այլընտրանքային լուծման այլ ձևերի զարգացման գործում փաստաբանների և իրավաբանների կարևորությունը, ինչպես նաև նոր օրենսդրական համակարգի ներդրման արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը` ԷյԴիԱր Փարթներս ընկերությունը Հայաստանի ամերիկյան համալսարանի Մեդիացիոն կլինիկայի շրջանակներում հատուկ փաստաբանների համար կազմակերպում է երկժամյա անվճար Master class`  նվիրված  մեդիացիայի և արբիտրաժի ինստիտուտներին:


Master Class-ը տեղի կունենա 2013 թ.-ի փետրվարի 9-ին ժամը 11:00-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում:


Master class-ը կվարեն փաստաբան, ի.գ.թ. Մուշեղ Մանուկյանը` ԷյԴիԱր Փարթներս ընկերության գլխավոր տնօրեն և մեդիատոր, Հայաստանի ամերիկյան համալսարանի և Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի դասախոս, և արտերկրում գործող միջազգային արբիտր, իրավագիտության դոկտոր Աիդա Ավանեսյանը:


Տեղերը սահմանափակ են` 30 փաստաբան: Գրանցումը կիրականացվի հայտերի ներկայացման առաջնահերթության հիման վրա:


Եթե ցանկանում եք մասնակցել Master class-ին կամ ստանալ հավելյալ տեղեկություններ մասնակցության վերաբերյալ, ապա ուղարկեք Ձեր հայտը հետևյալ էլ-փոստին info@adr.am: