Բաժանորդագրվեք
մեր նորություններին










ԷյԴիԱր Փարթներս ընկերությունը սկսում է առաջին դասընթացները

19/10/2012


Հոկտեմբերի 20-ին` շաբաթ օրը, ԷյԴիԱր Փարթներս ընկերությունը սկսում է դասընթացներ Վեճերի այլընտրանքային լուծման ձևերի վերաբերյալ: Դասընթացների ծրագիրը կազմված է արևմտյան չափանիշներին համապատասխան և բաղկացած է երեք մոդուլներից՝ բանակցություն, մեդիացիա և արբիտրաժ: Դասընթացներին կմասնակցեն նաև հրավիրված մասնագետներ` կոնֆլիկտաբանության, հոգեբանության և այլ ոլորտներից:

 

Բանակցությունների դասընթացի մասնակիցները կկարողանան հմտորեն վարել գործնական բանակցությունները ժամանակակից բիզնես միջավայրում և լուծել գործնական խնդիրները` բարելավելով հաղորդակցվելու հմտությունները: Դասընթացների մասնակիցներ են Հայաստանի բուհերի, մասնավորապես Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի ուսանողները: