Բաժանորդագրվեք
մեր նորություններին










ԷյԴիԱր Փարթներսը և ՓիԷյջ Ինթերնեյշնլի հայաստանյան գրասենյակ

31/07/2012


ԷյԴիԱր Փարթներսը սկսում է համագործակցել ՓիԷյջ Ինթերնեյշնլի հայաստանյան գրասենյակի հետ` վերականգնողական արդարադատության մեխանիզմների և հայաստանյան իրավական համակարգում դրանց ներդրման շուրջ:


ԷյԴիԱր Փարթներսը և ՓիԷյջ Ինթերնեյշնլը միասին կաշխատեն ԶԱՆԳ Իրավական Սոցիալականացման Ծրագրի իրականացման շրջանակներում, որը հովանավորվում է ԱՄՆ պետ. Դեպարտամենտի Թմրանյութերի դեմ պայքարի և իրավապահպանման հարցերով միջազգային բյուրոն և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը, և 2003թ.-ից իրականացվում է ՓիԷյջ Ինթերնեյշնլի կողմից, որի նպատակն է իրավապահման մարմինների հետ համագործակցությամբ խթանել անչափահասների համար վերականգնողական արդարադատության գաղափարախոսության և գործնական մոդելների ներդրմանը ՀՀ-ում:


ԷյԴիԱր Փարթներսը աջակցելու է ՓիԷյջ Ինթերնեյշնլին` մեդիացիայի ձևով վերականգնողական արդարադատության մեխանիզմների ներդմանը իր մասնագիտացման և պետական մարմինների հետ համագործակցության շրջանակներում: