ԷյԴիԱր Փարթներս ընկերությունը  մեդիացիան (հաշտարարությունը) խթանելու նպատակով կազմակերպել է վեց ամիս տևողությամբ հատուկ ծրագիր՝ 1 նոյեմբեր 2016-ից մինչև 30 ապրիլ 2017-ը:
  
 - 
  Հաշտարարության միջոցով կարելի է վեճը լուծել ավելի արագ և առավել պարզեցված ձևով:
 
 - 
  Հաշտարաությամբ վեճը լուծվում է կողմերի փոխհամաձայնությամբ և հաշտարարի օգնությամբ, անկախ նրանից՝ թե գործն արդեն գտնվում է դատարանում, թե դեռևս չի ներկայացված դատարան:
 
 - 
  Գործը դատարանի վարույթում լինելու դեպքում, հաշտարարության կարելի է դիմել  վարույթի ցանկացած փուլում՝ նախքան վճռի կայացումը:  
 
 - 
  Հաշտարարության արդյունքում ստորագրված «Հաշտության Համաձայնագիր»-ը կարող է ներկայացվել դատարան և, ըստ պարագային, ստանալ հարկադիր կատարման հնարավորություն: 
 
  
 - 
  ԷյԴիԱր Փարթներսի նախաձեռնած հատուկ ծրագրի շրջանակներում՝Դուք կարող եք դիմել ԷյԴիԱր Փարթներս ընկերությանը, եթե՝ 
   
 - 
  Ձեր գործն արդեն դատական որևէ փուլում է և Դուք ցանկանում եք դիմել հաշտարարության, 
 
  
 կամ՝
  
 - 
  Դեռ չեք դիմել դատարան և ցանկանում եք առանց ժամանակ կորցնելու հաշտարարության միջոցով լուծել վեճը: Այս դեպքում ԷյԴիԱր Փարթներսն առաջարկում է՝
 
 →  Հաշտարարության առաջին չորս ժամն իրականացնել անվճար,
 →  Եթե հաշտարարության գործընթացը գերազանցի 4 ժամը, հավելյալ ժամերի համար կգանձվի ժամավճար՝ համաձայն ընկերության սակագների:
  
 - 
  Ընկերությունը կշարունակի իրականացնել հաշտարարություն նաև այն դեպքում երբ՝ գործը գտնվում է դատարանում և կողմերի դատարանին ներկայացրած միջնորդության արդյունքում այն կհանձնվի հաշտարարության: Այս դեպքում համաձայն գործող ՀՀ օրենսդրության՝
 
 →  Հաշտարարության առաջին չորս ժամը կլինի  անվճար,
 →  Եթե հաշտարարության գործընթացը գերազանցի 4 ժամը, հավելյալ ժամերի համար կգանձվի ժամավճար՝ համաձայն ընկերության սակագների:
  
 - 
  ԷյԴիԱր Փարթներսին դիմելու դեպքում կողմերը հաշտարարին կընտրեն ԷյԴիԱր Փարթներսի արտոնագրված հաշտարարների ցանկից:
   
 - 
  Բոլոր դեպքերում, հաշտարարության ցանկացած փուլում կողմերը կարող են հրաժարվել հաշտարարությունից: 
 
  
  
 - 
  Հավելյալ տեղեկությունների համար, կարող եք դիմել մեզ՝ գրելով info@adr.am էլ. փոստին կամ զանգահարելով 098 881720 հեռախոսահամարով: