ԿՈՆՏԱԿՏՆԵՐ


ԷյԴիԱր Փարթներս ՍՊԸ
Մեդիացիայի, Արբիտրաժի
և Վեճերի Այլընտրանքային
Լուծման Ծառայություններ
 

Բաղրամյան 44, բն. 6

Երևան 0019,

Հայաստանի Հանրապետություն


Հեռ.: +374 98 88 1720
Էլ. փոստ: info@adr.am
Կայք: www.adr.am

Հայաստանում Մեդիացիայի Զարգացման Հատուկ Ծրագիր

2012 թվականի դեկտեմբերի 19-ից ԷյԴիԱր Փարթներս ընկերությունը իրականացնում է “Մեդիացիայի զարգացումը Հայաստանում” հատուկ ծրագիր:


Ծրագրի նպատակներն են.

  • Խթանել մեդիացիայի զարգացումը Հայաստանում
  • Մեդիացիայի արդյունավետության ներկայացում
  • Քաղաքացիների համար մեդիացիայի հասանելիության ապահովում
  • Մեդիացիայի վերաբերյալ իրավագիտակցության բարձրացում


Սույն ծրագրի շրջանակներում մեդիացիոն ծառայությունների գները էականորեն կտարբերվեն սովորականից: Մեդիացիայի առաջին երկու ժամը արժենալու է 5.000 /հինգ հազար/ ՀՀ դրամ, իսկ դրանից հետո մեդիացիոն  վարձատրությունը  կկազմի  յուրաքանչյուր մինչև մեկ  ժամի  համար  5.000 /հինգ հազար/ ՀՀ դրամ: Բացառիկ դեպքերում, երբ կողմերից որևէ մեկը անվճարունակ է, վերոնշյալ գինը կարող է սահմանվել 2.500 /երկու հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ:


Սույն ծրագրի շրջանակներում մեդիացիաները իրականացվելու են աշխատանքային օրերին` 19:00-24:00 ընկած ժամանակահատվածում, և հանգստյան օրերին: Այս ծրագրի առաջին փուլը ավարտվել է 2013 թվականի ապրիլի 10-ին: Լրացուցիչ տեղեկությունների համար դիմեք ԷյԴիԱր Փարթներս ընկերություն հետևյալ հեռախոսահամարով` +374 98881720, կամ էլ.փոստով` info@adr.am:


Այս Ծրագիրն այժմ գործում է և կավարտվի 2015 թվականի հունվարին: