ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
ԷյԴիԱր Փարթներս ՍՊԸ
Մեդիացիայի, Արբիտրաժի
և Վեճերի Այլընտրանքային
Լուծման Ծառայություններ
Բաղրամյան 44, բն. 6
Երևան 0019,
Հայաստանի Հանրապետություն
Հեռ.: +374 98 88 1720
Էլ. փոստ: info@adr.am
Կայք: www.adr.am
Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Մեդիացիոն և Արբիտրաժային կլինիկան ստեղծվել է Հայաստանի ամերիկյան համալսարանի Իրավական Ռեսուրսների կենտրոնի (ՀԱՀ ԻՌԿ) և ԷյԴիԱր Փարթներս ընկերության համագործակցության արդյունքում: Մեդիացիոն և Արբիտրաժային կլինիկայի ծրագիրը հիմնված է Հայաստանի ամերիկյան համալսարանում` ՀԱՀ ԻՌԿ-ի կողմից տրամադրված գրասենյակում:
ԷյԴիԱր Փարթներս ընկերությունը մեդիացիայի ծրագրերի շրջանակներում Հայաստանի Ամերիկյան համալսարանի բացառիկ գործընկերն է:
Մեդիացիոն և Արբիտրաժային կլինիկայի աջակցության նպատակով ՀԱՀ իրավունքի մագիստրոսի ծրագիրը առաջարկում էր մեդիացիայի ուսուցում: 2012-13 ուսումնական տարում այն եղել է 15 ժամ, 1 կրեդիտային մոդուլ, որը հասանելի է եղել ՀԱՀ իրավունքի մագիստրոսի ուսանողների համար` որպես 3 կրեդիտային կուրսի LW 367 (Բանակացություններ և ՎԱԼ) մաս, ինչպես նաև դիպլոմ չստացող ուսանողների համար, ովքեր արդեն ավարտել են LW 367` որպես անվճար 1 կրեդիտային մոդուլ:
Բացի նշված ուսուցումից, Մեդիացիոն և Արբիտրաժային կլինիկայի ծրագիրը տրամադրել է նաև ուսուցման հնարավորություն ՀԱՀ բոլոր ուսանողների համար (իրավագիտության և այլ ուղղությունների), որոնք ներառել են 10-15 ժամ մեդիացիայի դասընթաց: Դասընթացները ապահովել են մասնակիցներին մեդիացիայի և բանակցությունների տեխնիկայի հիմունքների վերաբերյալ գիտելիքներով:
Դասընթացներից բացի, ընտրված ուսանողները մասնակցել են դերախաղերին, դիտարկումներին, հետազոտություններին և գործի ձևավորմանը, իսկ բացառիկ դեպքերում նաև հնարավորություն են ունեցել մասնակցելու իրական pro-bono մեդիացիաներին, որոնք տեղի են ունեցել ԷյԴիԱր Փարթներս ընկերությունում:
Մեդիացիոն և Արբիտրաժային կլինիկայի գործունեության ուղղություններն են.
Հայտերը ներկայումս չեն ընդունվում: